Մեքսիկայում մի քանի հավաքական գերեզման է հայտնաբերվել
Անցած 9 տարիների ընթացքում Մեքսիկայում ավելի քան հազար հավաքական գերեզման է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավարը:
Հիսփան Թիվի հեռուստաալիքի հաղորդմամբ, «Բռնություն և սարսափ, հավաքական գերեզմանների հայտնաբերում Մեքսիկայում» խորագրով զեկույցի մեջ, Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավար Դեյվիդ Ֆերնանդեսը հայտարարել է.«2007-2016թթ. ընթացքում երկրում հայտնաբերվել է 1075 հավաքական գերեզման ու դրանցում թաղված 2024 դիակ»:
Վերջին տարիների ընթացքում հանցագործությունների աճի պատճառով, Լատինական Ամերիկան և հատկապես Մեքսիկան եղել են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Անապահովությունների դեմ ժողովրդական բողոքների պատճառով, այդ երկրի կառավարությունը հայտնվել է դժվարին կացության մեջ: