Մամուլի տեսություն 27-06-2017
ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը ծավալվելու դեպքում, հնարավոր կլինի բանակային և ընդդիմադիր զինյալների միջև կայուն հրադադար հաստատել:
«Շարղ»
Լավրով.«Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ամրապնդել են Սիրիայում խաղաղության հիմքերը»
Լիբանանի սոցիալիստական- առաջադիմական կուսակցության ղեկավար՝ Վալիդ Ջոնբալաթի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է.«Թեհրանի, Մոսկվայի և Անկարայի նախաձեռնությունների արդյունքում, ամրապնդվեցին Սիրիայում խաղաղության հիմքերը: Սիրիայի ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծումներ գտնելու ջանքերը և հրադադարի հաստատման և ապաէսկալացիայի գոտիներ ստեղծելու համար Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի քայլերի արդյունքում, շարունակվում են ավելի նպատակասլաց տեմպերով» : ՌԴ ԱԳ նախարարի խոսքերով, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը ծավալվելու դեպքում, հնարավոր կլինի բանակային և ընդդիմադիր զինյալների միջև կայուն հրադադար հաստատել ՝ Լիբանանի անվտանգությունը սպառնացող ահաբեկիչներին ևս ոչնչացնելու ուղղությամբ քայլեր անելով:
«Ղոդս»
Իրաք գործուղված ՄԱԿ-ի ներկայացուցիչ.«Մոտ ապագայում Իրաքում ԻԼԻՊ-ը կործանվելու է»
Իրաքում ՄԱԿ-ի պատվիրակություն ՝ «Յունամի»-ի նախագահը տեղեկացրել է մոտ ապագայում այդ երկրում ԻԼԻՊ-ի արմատախիլ լինելու մասին:
Իրաք գործուղված ՄԱԿ-ի ներկայացուցիչ ` Յան Կուբիչի հայտարարությամբ, Մոսուլի գլխավոր մասի ազատագրմամբ, կարելի է վստահ հայտարարել, որ մոտ ապագայում ԻԼԻՊ ահաբեկչական խումբն ամբողջությամբ տապալվելու է:
«Յունամի»-ն մի հաղորդագրություն տարածելով, հայտարարել է.«Իրաքյան ուժերը հետապնդում են Մոսուլում մնացած վերջին ԻԼԻՊ-ականներին, սակայն դեռևս մտահոգություններ կան պաշարման մեջ գտնվող կամ ԻԼԻՊ-ի կողմից ՝ որպես կենդանի վահան օգտագործվող քաղաքացիների կապակցությամբ:
«Շարղ»
ԱՄՆ-ը ողջունել է ԻԼԻՊ-ի դեմ Իրանի և Ռուսաստանի համադրված ջանքերը
ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի կոալիցիայի խոսնակ ՝ Գեներալ Ռայան Դեյլոնն ասելէ .«Վաշինգտոնը ողջունում է ԻԼԻՊ-ին հաղթելու համար Իրանի և Ռուսաստանի համագործակցությամբ Սիրիայի կառավարության հետ համադրած քայլերը»: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նպատակն է ցանկացած վայրում ԻԼԻՊ-ի կործանումը, նունյիսկ եթե այդ գործում Սիրիայի կառավարությունը՝ Դամասկոսի իրանցի ու ռուս դաշնակիցների հետ միասին պայքարեն ծայրահեղականների դեմ, այդ դեպքում ԱՄՆ-ը հաստատ ոչ մի խնդիր չի ունենալու:
«Քեյհան»
Ամերիկացի լրագրող ՝Դեյվիդ Նյուերտն ասել է.«ԱՄՆ-ում ահաբեկչական ամենամեծ սպառնալիքները լինում են աջակողմյան սպիտակամորթ ծայրահեղականների կողմից, մինչդեռ ամերիկացիների մեծ մասն ահաբեկչական հարձակումները մուսուլմաններին են վերագրում»: Նրա խոսքերով, 2008-2016 թթ.-ին ԱՄՆ աջակողմյան ծայրահեղականների կողմից շուրջ 201 ահաբեկչական հարձակում է իրականացվել, իսկ նույն կտրվածքում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իրականացրե: է 63 հարձակում:
«Քեյհան»
ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության տվյալներով, 2016 թվականի օգոստոսին կազմակերպությունները հանգամանալի տեղեկություններ է ունեցել այն մասին, որ ՌԴ նախագահն անձամբ է հրամայել ՝ օգնել Թրամփին հաղթելու ԱՄՆ նախագահական ընտրություններում: ԿՀՎ-ի կողմից այդ ինֆորմացիայի արտահոսքը զարմանք է պատճառել Սպիտակ տանը , իսկ ԱՄՆ անվտանգության պատասխանոտւները խուճապի են մատնվել: ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, շշուկներ տարածվեցին այդ հաղթանակի հարցում Ռուսաստանի միջամտության շուրջ:
«Ալիք»
Թերեզա Մեյի կուսակցությունը պայմանավորվել է Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ
Բրիտանիայի կոնսերվատիվ կուսակցությունն ու Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը պայմանագիր են կնքել, տեղեկացնում է «news.am»-ը ։
Համաձայնագիրը նախատեսում է, որ ԴՅԿ-ը աջակցելու է կոնսերվատիվ կուսակցությանը առանցքային հարցերի շուրջ քվեարկության ժամանակ։ Պայմանավորվածության կնքմանը նախորդել են երկու շաբաթ ինտենսիվ բանակցություններ։ 10 յունիոնիստ պատգամավորները բավական կլինեն, որպեսզի պահպանողականները կարողանան անցկացնել իրենց անհրաժեշտ որոշումները, առանց վախենալու ընդդիմության՝ նախեւառաջ լեյբորիստների կողմից արգելափակմանը։
Խորհրդարանում ԴՅԿ ներկայացուցիչները համաձայնել են Համայնքների պալատում կոնսերվատիվների հետ համերաշխ քվեարկել առանցքային հարցերի շուրջ, սակայն պաշտոնական կոալիցիա չի ձեւավորվելու։
Համաձայնագրի մանրամասները չեն հրապարակվում, չնայած ընդդիմության ներկայացուցիչներն արդեն հայտնել են, որ Թերեզա Մեյը պարտավոր է ձեռք բերված համաձայնության մասին պատմել լայն հասարակայնությանը։ Հայտնի է , որ բանակցությունները կենտրոնացած են Հյուսիսային Իռլանդիայի ֆինանսական աջակցության ու բրեքսիթի հարցերի վրա։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պահպանողականները չեն կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն, որն անհրաժեշտ է որոշումներ անցկացնելու համար։
«Ալիք»
ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է չեղարկել Թրամփի միգրացիոն հրամանագրի արգելափակումը
ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննել նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն համակարգի վերաբերյալ գործը: Գործը քննելու ընթացքում կդադարեցվի ստորին դատարանների որոշումների մեծ մասը, որոնք արգելափակում են փաստաթղթի ազդեցությունը: Այս մասին ասվում է Գերագույն դատարանի հայտարարության մեջ: Գերագույն դատարանը համաձայնել է քննության առնել գործը, ինչպես խնդրել է Թրամփի վարչակազմը:
«Մենք, անշուշտ, բավարարել ենք ստորին ատյանի դատարանի միջնորդությունը գործի քննության վերաբերյալ», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Նշվում է, որ դատավորները միգրացիոն հրամանագրի դրույթներն ուժի մեջ մտցնելու մասնակի իրավունք են տվել վարչակազմին, մինչև շարունակվում է գործի քննությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու վերաքննիչ դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` փախստականների և մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագրի չեղարկմանը:
armedia.am
ՆԱՏՕ-ում վստահ չեն, որ Ռուսաստանը ագրեսիվ մտադրություններ ունի
ՆԱՏՕ-ն կդիմակայի ռազմական պոտենցիալը մեծացնելու Մոսկվայի ջանքերին գործնականում բոլոր մակարդակներում, սակայն միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում վստահ չեն, որ Ռուսաստանը դաշինքի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ ունի: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի ղեկավար գեներալ Պետր Պավելը, փոխանցում է Politico-ն:
«Մենք սպառնալիքը սահմանում ենք՝ հիմնվելով երկու գլխավոր բաղկացուցիչների վրա՝ հնարավորություն և մտադրություն», – նշել է գեներալը՝ ընդգծելով, որ կասկած չկա, որ Ռուսաստանը զարգացնում է իր հնարավորությունները և կարող է իր զորքերը արդյունավետ օգտագործել իր տարածքից դուրս:
«Ինչ վերաբերում է մտադրություններին, դրանք պարզ չեն, ուստի մենք չենք կարող հաստատ ասել, որ Ռուսաստանը ագրեսիվ մտադրություններ ունի ՆԱՏՕ-ի նկատմամբ», - հավելել է Պավելը:
1in.am
Մերկելը Եվրոպային կոչ է արել ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի հարցի կարգավորմանը
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հորդորել է Եվրոպայի երկրներին ավելի ակտիվորեն մասնակցել Սիրիայի և Լիբիայի իրադրության կարգավորմանը:
«Առանձին հարցերում մենք՝ եվրոպացիներս, չենք խաղում այն դերը, որը կարող էինք: Օրինակ՝ Սիրիան: Այն գտնվում է ոչ թե ԱՄՆ-ի, այլ մեր դռան մոտ: Մենք ևս պետք է մասնակցություն ունենանք… Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման գործընթացին: Սիրիացի փախստականները ժամանում են մեզ մոտ՝ Եվրոպա: Բացի այդ, ևս մեկ կարևոր հարց է, թե ինչպես վարվել Լիբիայի հետ: Լիբիան որպես պետություն գոյություն չունի, այնտեղից միգրանտներ են գալիս… Լինելով եվրոպացիներ՝ մենք պետք Է պատասխանատվություն զգանք և չսպասենք՝ մինչև ինչ-որ մեկը լուծի մեր խնդիրը»,- հայտարարել Է Մերկելը Brigitte հանդեսին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է ԱՄՆ-ի հետ անբավարար փոխգործակցությունը բնապահպանության և ազատ առևտրի հարցերում:
hayeli.am
Ֆրանսիայի նախկին վարչապետը դուրս է գալիս Սոցկուսակցությունից
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել է Le Huffington Post թերթը:«Ավարտվում է իմ քաղաքական կյանքի շրջանը: Ես լքում եմ Սոցկուսակցությունը, կամ նույնիսկ նա է լքում ինձ»,- հայտնել է քաղաքական գործիչը:
Վերջին ժամանակներս Վալսը քանիցս հայտարարել Է խորհրդարանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժմանն աջակցելու մտադրության մասին: