Իրանը և Ռուսաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարը շարունակումը
https://parstoday.ir/hy/news/world-i65754-Իրանը_և_Ռուսաստանը_կարևորել_են_ահաբեկչության_դեմ_պայքարը_շարունակումը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրի համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 27, 2017 18:38 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը կարևորել են ահաբեկչության դեմ պայքարը  շարունակումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրի համագործակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն երեքշաբթի օրը Սեուլում կայացած  Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստի շրջանակում Ալի Լարիջանիի հետ  հանդիպման ժամանակ Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն ասել է.-«Մոսկվան և Թեհրանը փոխընմռնումով են նայում ահաբեկչության դեմ պայքարին և պատրաստ են անվտանգության և ահբեկչության դեմ պայքարում ընդլայնել համագործկացությունները»:

Լարիջանին կարևորելով ահաբեկչության դեմ մղվող պայքարում երկու երկրի համագործակցությունը Ռուսաստանի պետդումայի նախագահին հրավիրել է Թեհրան` մասնակցելու օգոստոսի 5-ին կայանալիք ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը: 

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Սեուլում նաև հանդիպել ու բանակցել է Հայաստանի, Ֆիլիպինների, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Չեխիայի պառլամենտների նախագահների հետ:

Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների նիստը մի բանաձևի հրապարակմամբ այսօր ավարտել է իր աշխատանքը Սեուլում: