Մամուլի տեսություն 28-06-2017
https://parstoday.ir/hy/news/world-i65848-Մամուլի_տեսություն_28_06_2017
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խոր անջրպետ կա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 14:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-06-2017

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խոր անջրպետ կա:

«Շարղ»

 Չորս պետայրեր նամակ են գրել Պուտինին և Թրամփին

 

Ռուս, ամերիկացի, գերմանացի ու բրիտանացի քաղաքական գործիչներ նամակ են հղել ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներին ՝ նրանց հորդորելով համագործակցել ընդհանուր շահերի ապահովման ուղղությամբ: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ նամակի հեղինակներ են ՌԴ ԱԳ նախկին նախարար ՝ Իգոր Իվանովը, Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար ՝ Դես Բրունը, Մյունխենի անվտանգության համագումարի գերմանացի համանախագահ ՝ Վոլֆգանգ Իշինգերը և ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նախկին նախագահ ՝ Սամ Նունը: Նամակի հեղինակներն անդրադարձել են սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև առկա խոր անջրպետին, որը պետությունների միջև անվստահության պատճառ է դարձել : Չորս քաղաքական գործիչներն ընդգծել են հանուն  Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ապրող ժողովուրդների անվտանգության ապահովման ,Պուտինի և Թրամփի կողմից քայեր արվելու անհրաժեշտությունը:

 

«Ռեսալաթ»
Բրիտանիայում պահպանողականների պարտության հետցնցումները

 

Թեև Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյը փորձում է աննկատ անցնել վերջին ընտրություններում իր կրած պարտության կողքով , սակայն նրա կուսակցիների դժգոհությունները գնալով ծավալվում են: Դա այն դեպքում, երբ ընդդիմադիր ՝ Լեյբորիստական կուսակցությունը վարչապետի պաշտոնից Մեյի հրաժարականն է պահանջել:

Պահպանողական կուսակցության ավագ անդամները ցանկանում են վարչապետ նշանակել երկրի ֆինանսների նախարար ՝ Ֆիլիպ Համոնդին, որպեսզի կարողանա երկիրն առաջնորդել Եվրամիությունից դուրս գալու ուղղությամբ: Մեյը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում է ավելի քիչ քան մեկ տարի և այժմ զրկվել է խորհրդարանի վերահսկողությունից: Կառավարություն ձևավորելու համար, Մեյը փորձում է հյուսիսային Իռլանդիայում շահել մի փոքր կուսակցության պաշտպանությունը , որը վերջին ընտրություններում շահել է տասը մանդատներ: Ոմանք ենթադրում են, որ Մեյի և Համոնդի միջև տարաձայնություններ կան և նախքան խորհրդարանական ընտրությունները շշուկներ էին տարածվել, որ Համոնդը հեռացվելու է իր պաշտոնից:

 

 

«Համշահրի»

«ՖԱՐՔ»-ն ընդիմշտ վայր է դրել զենքերը

 

Կոլումբիայի հեղափոխական զինյալներն (FARC) ընդմիշտ վայր են դրել զենքերը : Շարժումը պաշտոնապես հայտարարել է իր զենքերի հանձնման գործընթացի ավարտը:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը  սպիտակ զգեստ էր կրել ՝ քաղաքացիական պատերազմն ավարտվելու և բարեկամության առիթով : Կայացել է նախագահի և  կապույտ զգեստ կրող հեղափոխականների առաջնորդ ՝ Տիմուշենկոյի ձեռքսեղման արարողությունը:

Կոլումբիայի նախագահն ասել է .«Հեղափոխականների այս որոշումը վերջին հինգ տասնամյակի լավագույն իրադարձությունն է համարվում»:

 

«Ալիք»

Պորոշենկոն Թրամփի հետ բանակցությունները գնահատել է լիարժեք

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է Սպիտակ տանը տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը: Ինչպես հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունը, Պորոշենկոն նշել է, որ Թրամփի հետ բանակցությունները եղել են մանրամասն և լիարժեք:

«Տեղի է ունեցել լիարժեք, շատ մանրամասն հանդիպում նախագահ Թրամփի հետ: Մենք ամուր աջակցություն ենք ստացել ԱՄՆ­ի կողմից՝ մեր երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության և անկախության, ինչպես նաև Ուկրաինայում բարեփոխումները շարունակելու համար»,-­ ասել է Ուկրաինայի առաջնորդը:

 

 

tert.am

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են աջակցել միմյանց ԵԱՀԿ ԽՎ-ում

 

Բելառուսն ու Ադրբեջանը պայմանավորվել են աջակցել միմյանց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 26-րդ ամառային նստաշրջանի օրակարգի բոլոր հարցերում: Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի և Բելառուսում Ադրբեջանի լիազոր դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպմանը, հայտնում է belta.by գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Բոլեսլավ Պիրշտուկը գոհունակություն է հայտնել հանդիպման առնչությամբ, ընդգծել է բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում Ադրբեջանի դեսպանատան ներդրումը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ փոխգործունեությունը դուրս կգա որակապես նոր մակարդակի:

Հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպություններում, որտեղ Բելառուսը և Ադրբեջանը պարբերաբար աջակցում են իրար, կողմերի միջև փոխգործակցության հարցերը:

 

1in.am

Ոստիկանական ուղղաթիռը գնդակոծել է Վենեսուելայի Գերագույն դատարանի շենքը

 

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երկրի Գերագույն դատարանի շենքը Կարակասում գնդակոծվել է ուղղաթիռից։ Մադուրոն տեղի ունեցածն անվանել է ահաբեկչական հարձակում, որը կոչված է ապակայունացնելու իրավիճակը երկրում։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Դեպքը տեղի է ունեցել, երբ Մաուրոն ելույթ էր ունենում պետական հեռուստատեսության ուղիղ եթերում։

Նախագահը նշել է, որ գնդակոծումից բացի ուղղաթիռը բաց է թողել երկու նռնակ, որոնցից մեկը չի պայթել։ Մադուրոն նշել է, որ տագնապով օդ են բարձրացվել հակաօդային պաշտպանության ուժերը։

Նա հավելել է, որ ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումները փնտրում են գնդակոծման կազմակերպիչներին և մասնակիցներին։

Ապրիլից Վենեսուելայում հակակառավարական ակցիաները չեն դադարում։