Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ծովում
(last modified Thu, 29 Jun 2017 12:05:36 GMT )
Հունիս 29, 2017 16:35 Asia/Tehran
  • Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ծովում

Ավստրալիան եւ ԱՄՆ-ը ամենաընդգրկուն համատեղ վարժանքներն են սկսել ավտրալական տարածքային ջրերում, ինչի մասին հայտնել Է Reuters գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցեն 33 հազար ամերիկացի եւ ավստրալացի զինվորականներ: Վարժանքները տեղի կունենան Ավստրալիայի տարածքային ջրերում եւ կշարունակվեն մեկ ամիս: Դրանք ներառում են ինչպես ծովային, այնպես Էլ օդային գործողություններ:

ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրմանատարության ղեկավար Հարրի Հարիսի խոսքով՝ վարժանքներն անցկացվում են Հարավչինական ծովում վիճահարույց կղզիների շուրջ հակամարտության սաստկացման երկյուղների ֆոնին:

«Ես գոհ եմ այն ազդանշանից, որն այս վարժանքներն ուղարկում են մեր բարեկամներին, դաշնակիցներին, գործընկերներին եւ հնարավոր հակառակորդներին»,-ասել Է Հարիսը:

orer.am/