G20-ի գագաթնաժողովի նախապատրաստական նիստում ընդգծվեց Փարիզի պայմանագրի գործադրման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i65968-g20_ի_գագաթնաժողովի_նախապատրաստական_նիստում_ընդգծվեց_Փարիզի_պայմանագրի_գործադրման_անհրաժեշտությունը
G20-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ անդամ որոշ երկրների ղեկավարների ներկայությամբ, Բեռլինում նախապատրաստական նիստ գումարվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 02:36 Asia/Tehran
  • G20-ի գագաթնաժողովի նախապատրաստական նիստում ընդգծվեց Փարիզի պայմանագրի գործադրման անհրաժեշտությունը

G20-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ անդամ որոշ երկրների ղեկավարների ներկայությամբ, Բեռլինում նախապատրաստական նիստ գումարվեց:

«Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման համաձայն` հինգշաբթի օրը Բեռլինում գումարված նիստում, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի,Ֆրանսիայի, Նորվեգիայի ու Նիդերլանդերի ղեկավարները և ԵՄ-ի պաշտոնատարները քննարկեցին G20-ի գագաթնաժողովի օրակարգային հարցերն ու գերակայությունները:

Նիստի ընթացքում Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ընդգծեց, որ Իսպանիայի դիտանկյունից ահաբեկչության դեմ պայքարը, ազատ առևտի պաշտպանումը և Փարիզի կլիմայական հարցերով պայմանագրի հանդեպ պարտավորվածությունը համարվում են G20-ի գագաթնաժողովի գերակայությունները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրը ունեցած ելույթում անդրադառնալով Համբուրգում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությանը, զգուշացրեց կլիմայական փոփոխությունների և ազատ առևտրի կապակցությամբ Թրամփի կողմնորոշումների մասին:

«Շրջակա միջավայրի ու ազատ առևտրի կապակցությամբ Վաշինգտոնի դիրքորոշումները որևէ աղերս չունեն ժամանակակից իրար միացած աշխարհի հետ»,-ընդգծել է Մերկելը:

G20-ի գագաթնաժողովը հուլիսի 7-ին և 8-ին կգումարվի Գերմանիայի Համբուրգ քաղաքում: