Սպիտակ տուն․ Թրամփը կբանակցի Պուտինի հետ G20 գագաթնաժողովի շրջանակում
Հունիս 30, 2017 04:56 Asia/Tehran
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը։
«G20 գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփը հանդիպումներ կունենա բազմաթիվ համաշխարհային առաջնորդների, այդ թվում ․․ Պուտինի հետ»,- ասել է Մաքմասթերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
News.am
Պիտակ