Մամուլի տեսություն 30-06-2017
Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը կասկածներ էր հարուցել ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության համաձայնությանը Վաշինգտոնի առաջկցության շուրջ:
«Շարղ»
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կտրականապես սատարում է ՆԱՏՕ-ին
Շաբաթներ առաջ Դոնալդ Թրամփը կասկածներ էր հարուցել ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության համաձայնությանը Վաշինգտոնի առաջկցության շուրջ: Այսօր մի օրինագծով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է համաձայնագրին աջակցումը: Հղում անելով «Reuters»ին, ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է , որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն ՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը վերաբերում է անդամ երկրների միջև համատեղ պաշտպանությանը: Դա վավերացվել է 423 թեր և չորս դեմ ձայներով: ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփի Հանրապետական կուսակցիները Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների համեմատությամբ, 48 մանդատ ավելին ունեն :
«Քեյհան»
WikiLeaks.«Աբուդաբիի գահաժառանգը լրտեսել է ԱՄՆ-ի համար»
«WikiLeaks»-ի վերջին բացահայտումների համաձայն, Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկից երկու ամիս առաջ, Աբուդաբիի գահաժառանգը լրտեսել է Վաշինգտոնի համար:
Ինչպես հաղորդել է «Ֆարս» գործակալությունը, որոշ փաստաթղթեր հրապարակելով, «WikiLeaks»-ը հայտարարել է, որ Արաբական միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ և Աբուդաբիի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Զայեդ Ալե-Նահյանը , 2003 թվականին Իրաքի դեմ ԱՄՆ-ի պատերազմի մեկնարկից երկու ամիս առաջվանից, ինֆորմացիա է կորզել ԱՄՆ-ի համար: «WikiLeaks»-ը որոշ մանրամասներ է հրապարակել 2003 թվականին ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ ՝ Ռիչարդ Հասի և Մոհամմեդ Բին Զայեդի միջև փոխանակված տեղեկությունների մասին: Փաստաթղթում նշված է, որ Մոհամմեդ Բին Զայեդը դիմել է ԱՄՆ-ի օգնությանը ՝ Կատարի վրա ճնշում գործադրել «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությանը սանձելու համար, իսկ ամերիկացիներին խորհուրդ է տվել ՝ այդ հարձակման մասին ոչ մի լրագրողի հետ հարցազրույց չունենալ, որպեսզի խաղաղ բնակիչների զոհվելու փաստը չզայրացնի արաբներին:
«Իրան»
Ասադի դեմ կոալիցիա ձևավորելով ՝ Թրամփն ի՞նչ նպատակ է հետապնդում
Հոդվածագիր ՝ Սաբահ Զանգանե
Վերջին օրերին նկատելի է , որ ամերիկացիները սաուդցիների հետ միասին առավել համադրված քայլերով են ճնշում Սիրիայի կառավարությանը, նաև ԻԻՀ-ին: Ամերիկացի մի խումբ վերլուծաբանների համոզմամբ, Վաշինգտոնը նպատակ ունի տարածաշրջանում իր ուժերի իրարահաջորդ պարտությունների համար Սիրիայից վրեժխնդիր լինել: Թեև պետք չէ անտեսել, որ այս հարցում իր դերն է ունեցել նաև ԱՄՆ-ի վրա Արաբիայի գործադրած ճնշումը: Միջազգային հանրությունն ականատես էր, թե ինչպես 2017 թվականի ապրիլի 4-ին , առանց որևէ հետազննություն անցկացնելու և Սիրիայի գործողությունների դաշտից որոշակի տեղեկություններ ունենալու, ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը մեծ թվով հրթիռներ արձակելու հրաման արձակեց: Դա տեղի ունեցավ Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադի կողմից Իդլիբի նահանգում Խան Շեյխունում քիմիական զենքեր կիրառելու պատճառաբանությամբ:Փաստորեն այդ քայլերը գնահատվում են Սիրիայի պետական իշխանությանը և նրա դաշնակիցներին սարսափեցնելու և Թրամփի խնդիրներից հանրային կարծիքի ուշադրությունը շեղելու փորձ: Հարցապնդումներից կամ հավանաբար երկրի սահմաններից դուրս ԱՄՆ դիտորդական կազմակերպությունների հարցումներից խույս տալու նպատակով, Թրամփը նոր արկածախնդրության է դիմում ՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու նպատակով: Հաշվի առնելով Սիրիայում քիմիական հարձակումների մասին հայտարարությունները, հավանաբար մի քանի հարձակումներ իրականացվել են, թեև այդ երկրում ռուսների ներկայությամբ նման հարձակումներ իրականացնեն անհնար է, սակայն մեծ հավանականությամբ ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիան է այդ հարձակումները կազմակերպել : Ֆրանսիայի և Բրիտանիայի միջև համադրումներին հաջորդող այսպես կոչված կանխարգելիչ հարձակումների իրացման հավանականությունը մեծ է : «Արդյոք Ռուսաստանը կամ այլ երկրներ կարող ե՞ն կանխել ԱՄՆ-ի ղեկավարությամբ միակողմանի քայլերը»: Այս հարցին պատասխանելու համար, պետք է մի քանի օր էլ սպասել:
«Ալիք»
Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաղթել է Անանդին ու Կրամնիկին
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդես է գալիս Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի Լյովենի փուլում: Տեղեկացնում է «news.am»-ը:
Կայացել են 4-6-րդ տուրի պատիաները: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սպիտակներով հաղթեց Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), 5-րդ տուրում սևերով պարտվեց Յան Նեպոմնչաշչիին (Ռուսաստան), իսկ 6-րդ տուրում սևերով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան):
6 տուրերից հետո Արոնյանը 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարի աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ուելսի Սոն (ԱՄՆ):
news.am
Չինաստանին վրդովել են Թայվանին զենք վաճառելու ԱՄՆ-ի ծրագրերը
ԱՄՆ-ի վերջին գործողությունները, ներառյալ՝ Թայվանին զենք վաճառելն ու չինական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելը, կխաթարեն երկկողմանի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցույ Տյանկայը՝ Վաշինգտոնում, լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Reuters-ը։
Նա նշել է, որ այդ գործողությունները հակասում են Ֆլորիդայում ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առաջնորդների հանդիպման ոգուն եւ խաթարում են վստահությունը։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպը հայտնել է Թայվանին 1,42 մլրդ դոլարի զենք վաճառելու ծրագրերի մասին։ Պետդեպում նշել են, որ զենքի վաճառքը ցուցադրում է Թայվանի ինքնապաշտպանության հնարավորությանն ԱՄՆ-ի աջակցությունը։ Սակայն ընդգծվել է, որ Չինաստանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունն անփոփոխ է մնացել։
lragir.am
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունենալու Համբուրգում
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունենալու Համբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնում է Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերին:
Գագաթնաժողովը կայանալու է հուլիսի 7-ին և 8-ին: Թրամփը հանդիպելու է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինին: Պուտինի և Թրամփի հանդիպման օրակարգը դեռ հայտնի չէ:
1in.am
Էրդողանի ելույթն արգելելը բացարձակ ճիշտ որոշում է. Գերմանիայի ՆԳՆ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մայզիերեն բացարձակ ճիշտ է համարել որոշումը, որով արգելվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ գերմանաբնակ թուրքերի առաջ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Գերմանիայում նախապատրաստվող ընտրական պայքարից առաջ դրսից ազդելու փորձերը բացարձակապես անընդունելի են»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ թեպետ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է, սակայն վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններն այդքան էլ լավ վիճակում չեն:
Հիշեցնենք. գերմանական տարբեր քաղաքներ մերժել էին ելույթի համար սրահ տրամադրել Թուրքիայի նախագահին:
hayeli.am
Լիովին շրջապատել են «ԻՊ-ի մայրաքաղաքը»
BBC-ին տեղեկացնում է,որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ու արաբական ջոկատների կոալիցիայի հրամանատարությունը հայտնել է, որ ԻՊ ծայրահեղական խմբավորման զինյալները լիովին շրջապատված են իրենց կողմից հռչակված «խալիֆայության մայրաքաղաքում»՝ Սիրիայի Ռաքա քաղաքում:
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի հայտարարության մեջ ասված է, որ փակվել են հարավային ուղղությամբ զինյալների նահանջի հնարավոր ուղիները: Հունիսի սկզբին սիրական ընդդիմության ջոկատները ինքնապաշտպանության քրդական ուժերի, ինչպես նաեւ ամերիկյան օդուժի եւ հրետանու աջակցությամբ հզոր հարձակում են ծավալել 2014 թվականից ԻՊ-ի զինյալների հսկողության տակ գտնվող Ռաքայի վրա:
Գնդապետ Ռայան Դիլոնը՝ ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը, որը պատասխանատու է Ռաքայի ազատագրման գործողության համար, հայտնել է, որ «իրենց հրամանատարների կողմից լքված ԻՊ-ի զինյալները ենթարկվում են սիրիական ընդդիմության ուժերի հարվածներին, որոնք քաղաք են մտել մի քանի ուղղություններից»:
Նա նաեւ նշել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կոալիցիայի զորքերը «ԻՊ-ից շուրջ 20 քառակուսի կիլոմետր տարածք են մաքրել բուն քաղաքում ու նրա մերձակայքում»: