ԱՄՆ-ն 705 մլն. դոլարի ֆինանսական օգնություն կցուցաբերի Սիոնիստական Ռեժիմին
ԱՄՆ կոնգրեսի բյուջեի և անվտանգության հարցերով կոմիտեն վավերացրել է Իսրայելին հատկացվելիք 705 մլն դոլար ֆինանսական աջակցությունը:
Սիոնիստական NRG կայքը գրել է, որ այդ գումարը հատկացվելու է օդային պաշտպանական համակարգերի ինչպես «երկաթյա գմբեթ», «Հիթս» և «Դավթի պարսատիք» համակարգերի գնման համար:
Կայքը նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից Իսրայելին հատկացված նոր ֆինանսական աջակցությունը 100 մլն. դոլարով գերազանցում է նախորդ տարիներին հատկացված գումարներին:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր այն մասին, որ օկուպացված Պաղեստին կատարած այցից հետո ԱՄՆ-ն 75 մլն. դոլար հավելյալ գումար, որպես ռազմական աջակցություը տրամադրել է սիոնիստներին:
ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո, ավելացել են Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական Ռեժիմի ռազմական հարձակումները:
Անցած տարի Բարաք Օբամայի կառավարության ժամանակաշրջանի ավարտին, այդ երկրի և Սիոնիստական ռեժիմի միջև ստորագրվել էր 38 մլրդ դոլար արժողությամբ ռազմական աջակցության պայմանագիր 10-ամյա ժամանակաշրջանի համար: