Իրանը կատարում Է միջուկային գործարքի պայմանները. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i66078-Իրանը_կատարում_Է_միջուկային_գործարքի_պայմանները._ՄԱԿ
Իրանը կատարում Է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել Է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 10:31 Asia/Tehran
  • Իրանը կատարում Է միջուկային գործարքի պայմանները. ՄԱԿ

Իրանը կատարում Է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել Է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) հետ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 29-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, որը ելույթ Է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Նա ներկայացրել Է զեկույց՝ նվիրված 2231 բանաձեւի կատարմանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվել Է 2015 թվականին՝ հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի:Ֆելթմանը նշել Է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագրի իրագործմանը նվիրված յոթ զեկույցներից յուրաքանչյուրում արձանագրել Է Իսլամական Հանրապետության կողմից իր միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունների կատարումը:

lratvakan.am/