Մամուլի տեսություն 01-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i66096-Մամուլի_տեսություն_01_07_2017
Բաղդադը հաղթեց Ալ-Բաղդադիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 13:25 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01-07-2017

Բաղդադը հաղթեց Ալ-Բաղդադիին:

«Ալիք»

Իրանը ողջունում է Մոսուլի ազատագրումը

«Էբթեքար»

Ազատության շունչը ՝ Մոսուլում

«Էըթեմադ»

Բռնության խալիֆայության կործանումը ՝ Մոսուլում

«Իրան»
ԻԼԻՊ-ի կործանումը ՝ Մոսուլում

«Ջավան»
Բաղդադը հաղթեց Ալ-Բաղդադիին

 

«Իրան»
Իրաքում կայուն անվտանգության անհրաժեշտ պայմանները

 

Հասան Հանիզադե

 

Պատմական ու կարևոր քաղաք ՝ Մոսուլի ազատագրումը համարժեք է Իրաքի համար կայուն անվտանգության ստեղծմանը: Քանի որ քաղաքը ստրատեգիական մեծ նշանակություն ուներ ԻԼԻՊ-ի համար: Վերջին երեք տարիներին ԻԼԻՊ-ը Մոսուլում ամուր դիրք էր հաստատել և իր ուժերի մի մասն այդ քաղաք էր տեղափոխել: Սակայն հաշվի առնելով Իրաքի հոգևորականության ֆիթվան և Մոսուլի ազատագրման և թաքֆիրականների դեմ պայքարի նպատակով  բանակային ուժերի կողքին «Հաշդ Ալ-Շաբի» ուժերի ձևավորումը , թվում է, որ Իրաքը նոր փուլ է թևակոխում: Քանզի Մոսուլի ազատագրմամբ Իրաքի կառավարությունը կարող է շարժվել մինչև Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների կողմը: Սակայն այնուամենայնիվ, Մոսուլի ազատագրումն Իրաքի ճգնաժամի վերջը չի նշանակում: Այսուհետ ճգնաժամն այլ տեսք է ստանալու և կենտրոնական իշխանությունները բազմաթիվ խնդիրների են բախվելու: ԻԼԻՊ-ից ձերբազատվելուց հետո,Իրաքի կենտրոնական իշխանությունը պետք է հաղթահարի Քուրդստանի հանրաքվեի հարցը: Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարները պնդում են պատմական երկրներից  մասնատումը, իսկ դա կարող է լինել նոր խնդիր: Այդպիսով կարելի է ասել, որ թեև երկրի կենտրոնական իշխանություններին հաջողվեց ԻԼԻՊ-ականներից մաքրել Մոսուլը, սակայն այդ երկրում ճգնաժամի ու խնդիրների ավարտի մասին խոսելը դեռ շուտ է:

 

«Շարղ»
Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը

 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝ Յենս Ստոլտենբերգն ասել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հինգշաբթի օրվա նիստում, քննարկվել են Աֆղանստանի և կիբերհարձակումների հարցերը: բանակցություններն արդյունավետ են եղել: ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանգամանորեն են քննարկել օրակարգում դրված հարցերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է .«Այսօր զբաղվել ենք նաև ՆԱՏՕ-ի հնարավորությունների և առաքելություններին մասնակցությունների հարցը: Առաջընթացի ակնկալիքներ կան»:

 

«Շարղ»

Հենրի Քիսինջերը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

 

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Մոսկվայում Հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայանում է այնպիսի պայմաններում, երբ երկու երկրի հարաբերությունները լարված են: ԱՄՆ Սենատը քվեարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օգտին, մյուս կողմից Ռուսաստանը մեղադրվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Դա իհարկե հերքվել է Պուտինի կողմից: Կա նաև մեկ այլ հանգամանք, որը սրում է Մոսկվա-Վաշինգտոն  հարաբերությունների լարվածությունը : Դա ՝ Սիրիայում Ասադի համախոհների ու ընդդիմադիրների միջև առճակատման հարցն է:

 

«Ալիք»

Արևելագետ. Իրանի քաղաքական շահերից է բխում, որ Հայաստանը այս տարածաշրջանում ուժեղ պետություն լինի.

 

panorama.am «-Իրանի քաղաքական շահերից  է բխում,  որպեսզի Հայաստանը  այս տարածաշրջանում  լինի  ուժեղ պետություն, որպեսզի Հայաստանը դուրս չմնա  Իրանի մասնակցությամբ  տարածաշրջանային  ծրագրերից, որպեսզի Հայաստանը  դուրս գա թուրք-ադրբեջանական շրջափակումից։ Իրանն իր քայլերով  չեզոքացնում է  այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են տարբեր մակարդակներով  Ադրբեջանի և Թուրքիայի  կողմից Հայաստանի մեկուսացման  ուղղությամբ։

Իրանը մեզ համար այս հարցում  կարևոր դաշնակից է, որն իր քաղաքականությունը  կառուցում է ոչ միայն զգացական  հարթության վրա, այլև առաջին  հերթին  իր շահերից ելնելով, իսկ այդ շահերը պահանջում են Հարավային Կովկասում  ուժեղ  Հայաստանի, տրանսպորտային  միջանցքի  դերակատարում ստանձնած և շրջափակումից  դուրս  եկած Հայաստանի առկայություն»,-  նշել է ԵՊՀ իրանագիտության  ամբիոնի վարիչ, արևելագետ  Վարդան Ոսկանյանը։

 

 

1in.am

Էստոնիան՝ ԵՄ խորհրդի նախագահ

 

Էստոնիան հուլիսի 1-ին իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԵՄ Խորհրդի նախագահը։

Նրա նախագահությունը կտևի մինչև 2017-ի վերջ։ Էստոնիան ԵՄ Խորհուրդը ղեկավարել է Բրիտանիայի փոխարեն, որը հրաժարվել է նախագահությունից՝ Brexit-ի կապակցությամբ: Այս մասին հայտնում է DW-ը։

Հունիսի 29-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է չորս գլխավոր առաջնայնություններ, որոնցով երկիրը առաջնորդվելու է ԵՄ Խորհրդի ղեկավարի կարգավիճակում՝ բաց ու ինովացիոն տնտեսություն, անվտանգ, թվային ու զարգացող Եվրոպա։

 

armedia.am

ՄԱԿ-ը կրճատում է խաղաղապահ առաքելության բյուջեն

 

ՄԱԿ Գլխավոր Ասամբելան հաստատել է խաղաղապահ առաքելության նոր բյուջեն՝ սկսած հուլիսի մեկից, հաղորդում է BBC-ն:

Ինչպես նշվում է փաստաթղթում, ամբողջ աշխարհում 14 առաքելության համար կծախսվի 7.3 մլրդ դոլար, որը 600 մլն դոլարով պակաս է նախորդ բյուջեից:

ԱՄՆ, հանդիսանալով ՄԱԿ հիմնական դոնոր երկիրը, ողջունել են կրճատումները, սակայն նշել, որ ավելի մեծ խնայողությունների հույս ունեին:

Միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատումներին, ՄԱԿ-ը կձգտի կոնֆլիկտային տարածքներում իր խնդիրներն իրականացնել ողջ ծավալով: