Մամուլի տեսություն 01-07-2017
Բաղդադը հաղթեց Ալ-Բաղդադիին:
«Ալիք»
Իրանը ողջունում է Մոսուլի ազատագրումը
«Էբթեքար»
Ազատության շունչը ՝ Մոսուլում
«Էըթեմադ»
Բռնության խալիֆայության կործանումը ՝ Մոսուլում
«Իրան»
ԻԼԻՊ-ի կործանումը ՝ Մոսուլում
«Ջավան»
Բաղդադը հաղթեց Ալ-Բաղդադիին
«Իրան»
Իրաքում կայուն անվտանգության անհրաժեշտ պայմանները
Հասան Հանիզադե
Պատմական ու կարևոր քաղաք ՝ Մոսուլի ազատագրումը համարժեք է Իրաքի համար կայուն անվտանգության ստեղծմանը: Քանի որ քաղաքը ստրատեգիական մեծ նշանակություն ուներ ԻԼԻՊ-ի համար: Վերջին երեք տարիներին ԻԼԻՊ-ը Մոսուլում ամուր դիրք էր հաստատել և իր ուժերի մի մասն այդ քաղաք էր տեղափոխել: Սակայն հաշվի առնելով Իրաքի հոգևորականության ֆիթվան և Մոսուլի ազատագրման և թաքֆիրականների դեմ պայքարի նպատակով բանակային ուժերի կողքին «Հաշդ Ալ-Շաբի» ուժերի ձևավորումը , թվում է, որ Իրաքը նոր փուլ է թևակոխում: Քանզի Մոսուլի ազատագրմամբ Իրաքի կառավարությունը կարող է շարժվել մինչև Սիրիայի հետ սահմանամերձ տարածքների կողմը: Սակայն այնուամենայնիվ, Մոսուլի ազատագրումն Իրաքի ճգնաժամի վերջը չի նշանակում: Այսուհետ ճգնաժամն այլ տեսք է ստանալու և կենտրոնական իշխանությունները բազմաթիվ խնդիրների են բախվելու: ԻԼԻՊ-ից ձերբազատվելուց հետո,Իրաքի կենտրոնական իշխանությունը պետք է հաղթահարի Քուրդստանի հանրաքվեի հարցը: Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարները պնդում են պատմական երկրներից մասնատումը, իսկ դա կարող է լինել նոր խնդիր: Այդպիսով կարելի է ասել, որ թեև երկրի կենտրոնական իշխանություններին հաջողվեց ԻԼԻՊ-ականներից մաքրել Մոսուլը, սակայն այդ երկրում ճգնաժամի ու խնդիրների ավարտի մասին խոսելը դեռ շուտ է:
«Շարղ»
Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների նիստը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝ Յենս Ստոլտենբերգն ասել է, որ կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հինգշաբթի օրվա նիստում, քննարկվել են Աֆղանստանի և կիբերհարձակումների հարցերը: բանակցություններն արդյունավետ են եղել: ԻՍՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանգամանորեն են քննարկել օրակարգում դրված հարցերը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է .«Այսօր զբաղվել ենք նաև ՆԱՏՕ-ի հնարավորությունների և առաքելություններին մասնակցությունների հարցը: Առաջընթացի ակնկալիքներ կան»:
«Շարղ»
Հենրի Քիսինջերը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Մոսկվայում Հանդիպել է ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայանում է այնպիսի պայմաններում, երբ երկու երկրի հարաբերությունները լարված են: ԱՄՆ Սենատը քվեարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օգտին, մյուս կողմից Ռուսաստանը մեղադրվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ: Դա իհարկե հերքվել է Պուտինի կողմից: Կա նաև մեկ այլ հանգամանք, որը սրում է Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների լարվածությունը : Դա ՝ Սիրիայում Ասադի համախոհների ու ընդդիմադիրների միջև առճակատման հարցն է:
«Ալիք»
Արևելագետ. Իրանի քաղաքական շահերից է բխում, որ Հայաստանը այս տարածաշրջանում ուժեղ պետություն լինի.
panorama.am «-Իրանի քաղաքական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում լինի ուժեղ պետություն, որպեսզի Հայաստանը դուրս չմնա Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային ծրագրերից, որպեսզի Հայաստանը դուրս գա թուրք-ադրբեջանական շրջափակումից։ Իրանն իր քայլերով չեզոքացնում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են տարբեր մակարդակներով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման ուղղությամբ։
Իրանը մեզ համար այս հարցում կարևոր դաշնակից է, որն իր քաղաքականությունը կառուցում է ոչ միայն զգացական հարթության վրա, այլև առաջին հերթին իր շահերից ելնելով, իսկ այդ շահերը պահանջում են Հարավային Կովկասում ուժեղ Հայաստանի, տրանսպորտային միջանցքի դերակատարում ստանձնած և շրջափակումից դուրս եկած Հայաստանի առկայություն»,- նշել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը։
1in.am
Էստոնիան՝ ԵՄ խորհրդի նախագահ
Էստոնիան հուլիսի 1-ին իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԵՄ Խորհրդի նախագահը։
Նրա նախագահությունը կտևի մինչև 2017-ի վերջ։ Էստոնիան ԵՄ Խորհուրդը ղեկավարել է Բրիտանիայի փոխարեն, որը հրաժարվել է նախագահությունից՝ Brexit-ի կապակցությամբ: Այս մասին հայտնում է DW-ը։
Հունիսի 29-ին Էստոնիայի կառավարությունը հայտարարել է չորս գլխավոր առաջնայնություններ, որոնցով երկիրը առաջնորդվելու է ԵՄ Խորհրդի ղեկավարի կարգավիճակում՝ բաց ու ինովացիոն տնտեսություն, անվտանգ, թվային ու զարգացող Եվրոպա։
armedia.am
ՄԱԿ-ը կրճատում է խաղաղապահ առաքելության բյուջեն
ՄԱԿ Գլխավոր Ասամբելան հաստատել է խաղաղապահ առաքելության նոր բյուջեն՝ սկսած հուլիսի մեկից, հաղորդում է BBC-ն:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ամբողջ աշխարհում 14 առաքելության համար կծախսվի 7.3 մլրդ դոլար, որը 600 մլն դոլարով պակաս է նախորդ բյուջեից:
ԱՄՆ, հանդիսանալով ՄԱԿ հիմնական դոնոր երկիրը, ողջունել են կրճատումները, սակայն նշել, որ ավելի մեծ խնայողությունների հույս ունեին:
Միևնույն ժամանակ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատումներին, ՄԱԿ-ը կձգտի կոնֆլիկտային տարածքներում իր խնդիրներն իրականացնել ողջ ծավալով: