«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը հանգեցրել է երկու մարդու մահվան
https://parstoday.ir/hy/news/world-i66152-Սոյուզ_2.1a_հրթիռի_գործարկումը_հանգեցրել_է_երկու_մարդու_մահվան
«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը Բայկոնուրում՝ հունիսի 14-ին, հանգեցրել է 2 մարդու մահվան: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 06:54 Asia/Tehran
  • «Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը հանգեցրել է երկու մարդու մահվան

«Սոյուզ-2.1A» հրթիռի գործարկումը Բայկոնուրում՝ հունիսի 14-ին, հանգեցրել է 2 մարդու մահվան: Այս մասին գրում է «Deutsche welle»-ն:

Ըստ Ղազախստանի ներքին գործերի նախարարության, մահվան պատճառը եղել է այրվածքները, որոնք նրանք ստացել են հրթիռի մասերի փլուզման հետևանքով:

Աշխատակիցները երկրորդ և երրորդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Սակայն նրանց կյանքը չէր հաջողվել փրկել:

Ինչպես նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ, ռուսական «ՇՆՉԿ հաստոցաշինական» ընկերությունը իրականացրել է հրթիռի առանձին մասերի հավաքում:

operativ.am/