Թրամփն ու Պուտինը կհանդիպեն հուլիսի 7-ին
Հուլիս 04, 2017 12:14 Asia/Tehran
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպումը համաձայնեցված է, այն կկայանա հուլիսի 7-ին, Համբուրգում նախանշված G7-ի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նախօրեին Ուշակովը հայտարարել էր, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաեւ Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
orer.am/
Պիտակ