Ինտերպոլի նախագահը նախազգուշացրել Է բարձր տեխնոլոգիաներից նոր սպառնալիքների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i66382-Ինտերպոլի_նախագահը_նախազգուշացրել_Է_բարձր_տեխնոլոգիաներից_նոր_սպառնալիքների_մասին
Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը խոստովանել Է գլոբալ փոփոխությունները հանցավորության եւ ահաբեկչության բնագավառում եւ նախազգուշացրել «նորագույն սպառնալիքների» թվի աճի մասին, որոնք բխում են բարձր տեխնոլոգիաներից:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հուլիս 04, 2017 15:15 Asia/Tehran
  • Ինտերպոլի նախագահը նախազգուշացրել Է բարձր տեխնոլոգիաներից նոր սպառնալիքների մասին

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը խոստովանել Է գլոբալ փոփոխությունները հանցավորության եւ ահաբեկչության բնագավառում եւ նախազգուշացրել «նորագույն սպառնալիքների» թվի աճի մասին, որոնք բխում են բարձր տեխնոլոգիաներից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 4-ին այս մասին նա հայտարարել Է Սինգապուրում Ինտերպոլի «Նորաստեղծական օժանդակումն անվտանգության սպառնալիքների հակազդմանը» միջազգային խորհրդաժողովի բացմանը:

Նրա խոսքով՝ «ներկայումս մենք ապրում ենք գլոբալացման աշխարհում, հետեւում ենք տեխնոլոգիական հեղափոխության արդյունքներին եւ, մի կողմից, օգտվում ենք բոլոր տրամադրվող առավելություններից»: Մյուս կողմից, շարունակել Է միջազգային ոստիկանության ղեկավարը, «տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ, այդ թվում ահաբեկչական ուղղվածության հանցագործությունների կատարման առումով»:

Ինտերպոլի նախագահը նաեւ խոստովանել Է, «որ ապագայում կդիտվի այնպիսի սպառնալիքների աճ, որոնք ծագում են բարձր տեխնոլոգիաների, սոցիալական պլատֆորմների եւ այլ բաների զարգացման համեմատ»: Այս առնչությամբ նա բոլոր երկրներին կոչ Է արել «միավորելու ջանքերը նոր սպառնալիքների դեմ հանդիման», քանի որ «ոչ  մի   պետություն ինքնուրույն չի կարող հաղթահարել նման չարիքը»,  հաղորդել  Է  ՏԱՍՍ-ը:

armenpress.am