ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա և Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i66506-ԱՄՆ_պետքարտուղարն_աշխատանքային_այցով_կմեկնի_Ուկրաինա_և_Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հուլիսի 9-10-ն այցելել Ուկրաինա և Թուրքիա: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2017 04:56 Asia/Tehran
  • ԱՄՆ պետքարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինա և Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հուլիսի 9-10-ն այցելել Ուկրաինա և Թուրքիա: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարությունը:

«Պետքարտուղար Թիլերսոնը հուլիսի 9-ին իր առաջին պաշտոնական այցը կկատարի Կիև, որտեղ նա կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և կառավարության ու հասարակության ներկայացուցիչ երիտասարդ բարեփոխիչների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Այնուհետև պետքարտուղարը կմեկնի Ստամբուլ, որտեղ հուլիսի 9-ին և 10-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր:

Tert.am