Համբուրգում բախվել են Գերմանիայի ոստիկանության ուժերն ու G20-ի ընդդիմադիրները
https://parstoday.ir/hy/news/world-i66584-Համբուրգում_բախվել_են_Գերմանիայի_ոստիկանության_ուժերն_ու_g20_ի_ընդդիմադիրները
Գերմանիայի Համբուրգ քաղաքում G20 խմբի նստաշրջանի դեմ կազմակերպված ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2017 03:04 Asia/Tehran
  • Համբուրգում բախվել են Գերմանիայի ոստիկանության ուժերն ու G20-ի ընդդիմադիրները

Գերմանիայի Համբուրգ քաղաքում G20 խմբի նստաշրջանի դեմ կազմակերպված ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջն:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  բախումները սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ բողոքարարներ շշեր ու կարծր նյութեր են նետել հակախռովարար ուժերի ուղղությամբ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ հնարավոր է ցույցին մասնակցեն Եվրոպայի ամբողջ տարածքից Գերմանիա ուղևորված շուրջ 100 հազար բողոքարարներ: Ոստիկանությունը բերման է ենթարկել մի խումբ բողոքարարների:

Բողոքարարները նշել են, որ G20 խմբի անդամները չեն կարողացել համաշխարհային խնդիրների կարգավորման համար որևէ լուծում առաջարկել և վտանգել են համաշխարհային խաղաղությունը:

Համբուրգը Գերմանիայի երկրորդ խոշոր քաղաքն է, որը հյուրընկալելու է G20 անունով հայտնի աշխարհի 20 խոշոր տնտեսությունների ղեկավարների նստաշրջանը:

Ոստիկանության ուժերի 20 հազար աշխատակիցներ ապահովելու են ուրբաթ և շաբաթ օրերին Համբուրգում գումարվելիք G20-ի գագաթնաժողովի անվտանգությունը: