Մամուլի տեսություն 07-07-2017
Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է ամենալավ ճանապարհը լինել Սիրիայում խաղաղություն հաստատելու համար
«Համշահրի»
Նոր հրաժարականներ ՝ Թրամփի կառավարությունում
Սպիտակ տան հետ բարոյական նկատառումների գրասենյակի ղեկավար՝ Վալտեր Շուեբի տարաձայնություններից հետո, նա հայտարարել է , որ հրաժարական է ներկայացնելու:
Թրամփին գրած նամակում, Շուեբը նշել է , որ հուլիսի 19-ին ներկայացնելու է իր հրաժարականը և իր աշխատանքը շարունակելու է իրավական ճամբարի կենտրոնի ավագ տնօրենի պաշտոնում: Նա նաև հայտարարել է, որ աշխատանքային ներկա նորմերը վերանայման կարիք ունեն:
Շուեբի հրաժարականին հակադարձելով, Սպիտակ տունը հայտարարել է , որ ընդունել է հրաժարականը: Ավելի վաղ, բարոյական նկատառումների գրասենյակի ղեկավարը պահանջել էր հարցաքննել Թրամփի խորհրդական ՝ Քանոյին: Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ վերջինս ժողովրդին կոչ էր արել գնումներ կատարել Իվանկա Թրամփի խունութների ցանցից:
«Շարղ»
Կատալոնիայի անկախության մասին նոր օրինագիծը
Կատալոնիայի ղեկավարները մի օրինագիծ են ներկայացրել, որի համաձայն երաշխավորվում է առանց Մադրիդի համաձայնության այդ տարածքում անկախության հանրաքվեի անցկացումը: Հանրաքեվի անցկացման համար նախատեսվել է հոկտեմբերի մեկը: Իսպանիայի Կատալոնիայում անկախատենչ ուժերի հսկողության տակ գտնվող շրջանային կառավարության կողմից ներկայացված օրինագծով, հանրաքվեից հետո, տարածքն «անմիջապես» անկախություն է հայտարարելու:
«Ղոդս»
Սիրիայում երկարաձգվել է հրադադարի ռեժիմի ժամկետը
Սիրիայի բանակի հայտարարությամբ, մինչև առաջիկա շաբաթ օրը, դադարեցվելու են այդ երկրում բախումները:
Սիրիայի զինյալ ուժերի գերագույն շտաբի հաղորդմամբ, երկրում ուժի մեջ է մտնելու երկշաբաթյա հրադադարի ռեժիմ: բախումները դադարացվելու են ազգային հաշտության և խաղաղ օպերացիային աջակցելու նպատակով: Սիրիայի բանակի պաշտոնական հայտարարության համաձայն, հրադադարի ռեժիմը խախտվելու դեպքում, համապատասխան քայլեր են արվելու:
«Շարղ»
Ֆրանսիայում ձախակողմյան ուժերը Մակրոնի դեմ ցույցերի կոչ են արել
Ֆրանսիայի ծայրահեղական ձախակողմյան ուժերի առաջնորդը հանդես է եկել ծախսերի կրճատման, բանվորական բարեփոխումների և ընկերությունների հարկերի իջեցմման աջակից նախագիծը պաշտպանելու նպատակով կառավարության դեմ ցույցեր անցկացնելու կոչով: Նախագահական ընտրություններում պարտված Ժան Լուք Մելանշոնը ներկայումս պատգամավոր է : Նա այդ մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահի ծրագրերին խորհրդարանի կողմից վստահության ձայն տրվելուց մեկ օր անց: Մելանշոնի համոզմամբ, Մակրոնը սուզվել է իշխանության մեջ և փորձում է գործել բանվորական իրավունքների պաշտպանության վերաբերյալ տասնամյակների աշխատանքի հակառակ ուղղությամբ :
1in.am
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը հիմնված է բամբասանքների վրա. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ-ը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որը կոչ է անում կասեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան երբևէ չի ընդունի այն:
Ինչպես հայտնում է «Ջումհուրիյեթը»՝ Թուրքիայի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ բանաձևը հիմնված է անհիմն բամբասանքների վրա և միակողմանի է, ինչի պատճառով վնասում է Եվրախորհրդարանի հեղինակությանը։
Երեկ ընդունած բանաձևով Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին ու Եվրահանձնաժողովին անհապաղ կասեցնել Թուրքիայի հետ բանակցությունները, եթե Թուրքիայում այս տարվա ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով ընդունված սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնեն առանց վերախմբագրման:
news.am
Ինդոնեզիայի ոստիկանությունը հարցաքննում է Դոնալդ Թրամփի գործընկերոջը
Ինդոնեզիայի ոստիկանությունը հարցաքննում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործընկերոջը։ Նա մեղադրվում է գլխավոր դատախազի տեղակալին սպառնալու մեջ, փոխանցում է AP-ն։
51-ամյա միլիարդատեր Հարի Թանոեսոջիբոյին, ով հայտնի է որպես Թանոե, արգելված է 6 ամիս լքել Ինդոնեզիան։ Թանոեն մեղադրվում է գլխավոր դատախազի տեղակալին SMS հաղորդագրությունների տեսքով սպառնալիքներ ուղարկելու մեջ, որը հետաքննում է միլիարդատիրոջ Mobile-8 Telecom ընկերության հետ կապված գործը։ Եթե մեղարդանքները հաստատվեն, գործարարին 4 տարվա ազատազրկում է սպառնում։ Նրա փաստաբանների համաձայն՝ մեղադրանքը քաղաքական դրդապատճառներ ունի։ Փաստաբանները նաեւ պնդում են, որ իրենց պաշտպանյալը ոչ մի հանցանք չի գործել։
Միլիարդատերը, որը նաեւ Թրամփի երդմնակալության արարողության հյուրերից էր, քաղաքական հավակնություններ ունի։ Նա հայտարարել է, որ 2019 թվականին կարող է իր թեկնածությունն առաջադրել Ինոդոնեզիայի նախագահական ընտրություններում։
galatv.am
Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է ամենալավ ճանապարհը լինել Սիրիայում խաղաղություն հաստատելու համար
Համբուրգում Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ իրենց մտքում պետք է ունենան այն նույն նշանը, որը կրում են Սիրիայի ժողովրդավարական ուժերի զինյալները՝ Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցները, գրում է The Washington Post-ը: Դա Սիրիայի քարտեզն է, որը հստակ կապույտ գծով հատում է Եփրատ գետը:
Եփրատն ընդգծում է «հակամարտության» ոչ պաշտոնական գիծը Ռուսաստանի կողմից աջակցվող սիրիական ռեժիմի, որը գտնվում է գետից դեպի արեւմուտք, եւ սիրիական դեմոկրատական ուժերի միջեւ, որոնց աջակցում է ԱՄՆ-ն, եւ որոնք գտնվում են գետից դեպի արեւելք: Վերջին երկու շաբաթվա ընթացքում այդ երկու երկրները բանակցություններ էին վարում այդ գծին կարեւոր լրացում անելու վերաբերյալ՝ 80 մղոն երկարությամբ աղեղ ստեղծելով, որը կձգվի Ասադի կղզում գտնվող Թաբքա քաղաքից մինչեւ Եփրատի ափին գտնվող Կարաման բնակավայր:
«Այդ բուֆերային գոտու ռուս-ամերիկյան համաձայնագիրը խոստումնալից նշան է: Դա թույլ կտա, ըստ էության, ԱՄՆ-ին եւ իր դաշնակիցներին ազատել «Իսլամական պետության» մայրաքաղաք Ռաքքան, այն դեպքում, երբ Ռուսաստանը եւ սիրիական վարչակարգն իրենց վրա վերցնում են Դեյր-էյ-Զոր քաղաքը, այլ ոչ թե նրանց միմյանց դեմ տրամադրել»,- գրում է հոդվածի հեղինակը՝ Դեւիդ Իգնատիուսը:
«Թրամփը եւ Պուտինը «մեծ քսանյակի» գագաթաժողովին պետք է քննարկեին, թե արդյոք այդ սահմանային գծի համաձայնագիրը Սիրիայում ռուս-ամերիկյան ավելի լայն համագործակցություն է: Առավել լայն ջանքերը կօգնեին հաղթանակ տանել «Իսլամական պետության» նկատմամբ, կարգավորել մարտերով հագեցած մասնատված Սիրիան եւ, վերջ ի վերջո, քննարկել քաղաքական ապագան: Հասանելի՞ է արդյոք դա»,- շարունակում է հեղինակը:
Սիրիայի հարցերով ռուս-ամերիկյան համագործակցությունը բախվել է մի շարք խոչընդոտների: «Այն օրինականացնում է ռուսական վարչակարգը, որը ներխուժել է Ուկրաինա եւ միջամտել է ամերիկյան եւ եվրոպական ընտրություններին, ավելացրած նաեւ նրա միջամտությունը Սիրիա: Պուտինի անունն արդեն թունավոր է դարձել Կոնգրեսում եւ ամերիկյան լրատվամիջոցներում, իսկ Թրամփին վարկաբեկում են նույնիսկ փոխզիջման փորձերի համար»,- նշում է հեղինակը:
«Այդ բոլոր բացասական պահերի մեջ կա միայն մեկ դրական փաստ. Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է միակ միջոցը լինել Սիրիայում բռնությունը կանխելու եւ ավելի խաղաղ, ապակենտրոնացված պետություն ստեղծելու համար, որը կկարողանա, վերջապես, կազդուրվել ողբերգական պատերազմներից հետո»,- շարունակում է Իգնատիուսը:
Ասում են, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը կողմ են Ռուսաստանի հետ հնարավոր համագործակցության քննարկմանը: «Մենք դրա մեջ ներուժ ենք տեսնում,- ասել է պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: -Ներկա պահին Ռուսաստանը լրջորեն աշխատում է այդ ուղղությամբ»:
Աղբյուր՝ inopressa.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան
tert.am
ԱՄՆ-ն կարող է համաձայնել Սիրիայում Ասադի իշխանության պահպանմանը. The Daily Beast
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է համաձայնել Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության պահպանմանն ու այդ երկրի տարածքում անվտանգության գոտիների առկայությանը, գրում է The Daily Beast-ը:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ն դեմ չի լինի նաև ռուսական ռազմական ոստիկանության ներկայությանը Սիրիայում, և այս ամենը՝ հանուն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերադարձը կանխելուն:
Լրատվամիջոցները հայտնում են, որ այս ամենի ուղղությամբ ամերիկյան և ռուսական կողմերը սկսել են բանակցել անցնող մի քանի ամիսների ընթացքում: Այս ռազմավարության մշակմամբ զբաղվում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով հնարավոր է ներկայացնի այն հուլիսի 7-ին՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ Սիրիայի՝ Ասադի ուժերի վերահսկողությունից դուրս հատվածները կմնան ԱՄՆ-ի դաշնակից միավորումների, ինչպես, օրինակ, «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր խմբավորումն է, ենթակայության տակ: