Համբուրգում բռնարարքներով ուղեկցվող ցույցերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i66670-Համբուրգում_բռնարարքներով_ուղեկցվող_ցույցերը_շարունակվում_են
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին զուգահեռ, քաղաքում տեդի են ունենում բողոքի ցույցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 02:58 Asia/Tehran
  • Համբուրգում բռնարարքներով ուղեկցվող ցույցերը շարունակվում են

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովին զուգահեռ, քաղաքում տեդի են ունենում բողոքի ցույցեր:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Համբուրգում G20-ի գագաթնաժողովին զուգահեռ հինգշաբթի գիշերվանից սկսված ցույցերի ընթացքում ոստիկանության ուժերի 159 աշխատակիցներ: Միևնույն ժամանակ բերման են ենթարկվել 70 ցուցարարներ, որոնցից 15-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Համբուրգի ոստիկանությունն ուրբաթ գիշեր կանխել է արգելված տարածք մուտք գործելու մի խումբ ցուցարարների ջանքը:

Ցույցերից հրապարակված պատկերները վկայում են, որ հակախռովարար ուժերը բռնի ուժ գործադրելով փորձել են ցուցարարներին ու լրագրողներին հեռացնել տարածքից:

G20-ի գագաթնաժողովի ընդդիմադիրները բողոքում են հասարակական արդարության, կլիմայական փոփոխությունների և ապաստանյալների կապակցությամբ այդ խմբի վարած քաղաքականության դեմ: