Լավրով․ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կառուցողական էր
https://parstoday.ir/hy/news/world-i66680-Լավրով_Պուտինի_ու_Թրամփի_հանդիպումը_կառուցողական_էր
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կառուցողական էր ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ որոնելու հարցում նրանց տրամադրվածությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 04:47 Asia/Tehran
  • Լավրով․ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կառուցողական էր

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կառուցողական էր ու հաստատել է փոխշահավետ պայմանավորվածություններ որոնելու հարցում նրանց տրամադրվածությունը։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, եթե նախագահները հանդիպում են ոչ թե պարզապես տեսակետներ փոխանակելու համար, այլ որպեսզի «որեւէ բան լուծեն, կարծում եմ՝ ժամանակը վճռորոշ նշանակություն չի ունենում»։

«Իրոք շատ տեւական ու առարկայական հանդիպում էր։ Իմ զգացողությամբ հաստատվել է, որ նախագահները նախեւառաջ առաջնորդվում են իրենց երկրների ազգային շահերով ու այդ շահերը տեսնում են նրանում, որ փնտրեն փոխշահավետ պայմանավորվածություններ, այլ ոչ թե փորձեն առճակատման սցենարներ խաղալ, կամ անհիմն խնդիրներ ստեղծեն»,- ասել է Լավրովը լրագրողներին։

Նախարարը նշել է, որ հենց նման «առարկայական, գործնական ոճով են քննարկել եւ Սիրիան, եւ Ուկրաինան, եւ Կորեական թերակղզին, եւ կիբերանվտանգությունը, եւ մի շարք այլ հարցեր»։ «Պայմանավորվել են միանգամայն կոնկրետ բաների մասին»։

News.am