Մամուլի տեսություն 08-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i66712-Մամուլի_տեսություն_08_07_2017
Ջերմ հանդիպում ՝ «Պուտին-Թրամփ» ձևաչափով
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 11:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  08-07-2017

Ջերմ հանդիպում ՝ «Պուտին-Թրամփ» ձևաչափով

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում են երկու գլխավոր թեմաներ ՝ Պուտին –Թրամփ հանդիպումը և Համբուրգում տեղի ունեցած դեպքերը:

 

ՌԴ-ԱՄՆ նախագահների հանդիպմանն օրաթերթերն անդրադարձել էին տարբեր վերնագրերով:

«Արման»

Համաշխարհային մեծ ուժերի փակուղին ՝ Գերմանիայում

«Էբթեքար»

Ջերմ հանդիպում ՝ «Պուտին-Թրամփ» ձևաչափով

«Սանաաթ»
G20-ի գագաթնաժողովին առընթեր կայացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը

Ուժերի հավասարության փնտրտուքում

«Շարղ»

Համաձայնություն ՝ հրադադարի շուրջ

-----

Իսկ Համբուրգի անհանդարտությունների մասին մամուլը գրել է.

«Էթելաաթ»

G20-ի գագաթնաժողովի ընդդիմադիրների և Գերմանիայի ոստիկանության միջև բախումները 130 հոգու վիրավորման պատճառ են դարձել

«Թեջարաթ»
Համբուրգը դարձել է
G20-ի գագաթնաժողովի դեմ բողոքարարների դժոխքը

«Ջավան»

Բարի գալուստ դժոխք

Համբուրգում կապիտալիստական կարգերի դեմ բողոքարարներն այդ կարգախոսով են դիմավորել գագաթնաժողովի մասնակիցներին

 

«Շարղ»

Պուտինի կարծիքը Թրամփի մասին


Քաղաքական ոլորտում երկարատև գործունեության բերումով, Պուտինը պահպանողական է արտահայտվել Թրամփի մասին : Պուտինի խոսքերն ընդհանուր առմաբ դրական կարելի է գնահատել:

2015 թ. դեկտ. 17- «Անկասկած նա տաղանդավոր մարդ է: Նրա արժանավորության մասին գնահատական կարող են տալ ամերիկացի քվեարկողները: Կարելի է ասել, որ նա Թրամփը նախագահական ընտրությունների բացարձակ հաղթողն է»:

2016 թ. Հոկտ. 27- «Թրամփի վարքագիծը հատուկ է , սակայն իմ կարծիքով, դա էլ իր պատճառն ունի: Նա ներկայացնում է ԱՄՆ-ի հասարակությունը, որը ձանձրացել է իշխանության ղեկին ընտրանիների երկարատև ներկայությունը»:

2016 թ.-ի նոյ 9- «Ցանկանում եմ ԱՄՆ ժողովրդին շնորհավորել նախագահական ընտրություններում Պրն. Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի կապակցությամբ»:

2016 թ. դեկտ. 4.«Նա առևտրում հաջողակ է եղել, ինչն ապացուցում է , որ նա ուշիմ մարդ է»:

2017 թ. հունիսի 1- «Նա ի հարկե չի դասվում ավանդական դիվանագետների շարքում, սակայն նոր են նրա տեսակետներն ու մոտեցումները»:

 

Թրամփի խոսքերը Պուտինի մասին

 

Պուտինի մասին խոսելու Թրամփի սովորությունը վերադառնում է վաղ անցյալին: 2007 թվականին նա գովանաբում էր Ռուսաստանի կատարած մեծ քայլերը : Իսկ 2011 թ.-ին քննադատելով Բարաք Օբամային, Թրամփն ասել էր, որ հարգանք  է տածում Պուտինի և ռուսների նկատմամբ ՝ իրենց մեծ ծրագրերի համար, սակայն ընտրապայքարի օրերին, նա հանդես եկավ առավել  պրագմատիկ կարծիքներով:

2015 թ.-ի հուլիսի 31-«Ես կարծում եմ Վլադիմիր Պուտինի հետ հաշտ ենք աշխատելու»:

2015 թ.-ի դեկտ. 18- «Նա իր երկիրը ղեկավարում է ինչպես մի առաջնորդ ՝ հակառակ մեր երկրին»:

2016 թ.-ի հուլիսի 28-,Ինձ չի թվում, թե նա հարգում է Քլինթոնին: Նա ինձ է  հարգում»:

2016 թ. սեպտ. 7- «Նա իր երկրում մեր նախագահից առավել է առաջնորդի դեր ունեցել»:

2017 թ.- հունվարի 27-«Այս Պրն. Պուտինին չեմ ճանաչում: Երանի գերազանց հարաբերություններ ունենայինք: Սա հնարավոր է»:

 

«Ռեսալաթ»

Անվտանգության նոր ճգնաժամ ՝ Ֆրանսիայում

 

Ֆրանսիայի պետայրերը վերջին օրերին խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի մասին: Երկրի անվտանգության ուժերը վնասազերծել են ճգնաժամի գործոնները : 2015 թվականի նոյեմբերից ի վեր Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել, որը մինչ օրս հինգ անգամ երկարաձգվել է:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հայտարարությամբ, 2017 թվականի սկզբից առ այսօր 7 ահաբեկչական դեպքեր են կասեցվել: Ապրիլին Մարսեյլում մեկ հարձակում է չեզոքացվել : Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ Էմանուել Մակրոնը խոստացել էր, որ այս տարվա աշնանը վերջ է դնելու արտակարգ դրությանը, ընդորում անվտանգության նոր օրենքներ ընդունելուց հետո, որոնք ընդգրկելու են անվտանգության արտակարգ միջոցառումներ:

 

tert.am

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում իշխանություններին Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ

 

ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:

Ինչպես նշում է Asbarez-ը, նման առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դևիդ Սիսիլինը, որը նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ է: Այս հարցում նրան աջակցություն են հայտնել մի շարք գործընկերներ:

Դեմոկրատ կոնգրեսականը ցանկանում է, որ ԱՄՆ իշխանությունները Թուրքիային չվաճառեն ամերիկյան Lockheed Martin ընկերության F-35 կործանիչները:

 

 

1in.am

Արդյո՞ք Պուտինը համոզել է Թրամփին

 

Քսանյակի գագաթնաժողովը կազմակերպած գերմանական թիմն ակնհայտորեն հիասթափված է, որովհետև համաշարհային նշանակություն ունեցող այս գագաթնաժողովը, իր հարուստ օրակարգով, ակնհայտորեն մնաց Պուտին-Թրամփ հանդիպման ստվերում:

Ի դեպ, շատերի աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահն այս հանդիպման մեկնարկին դարձյալ դրսևորեց քաղաքական հախուռն, նույնիսկ ոչ ադեկվատ վարքագիծ, որի ֆոնին երևում էր Պուտինի փորձառու և զուսպ կերպարը: Դա դրսևորվում է անգամ հանդիպման սկիզբը լուսաբանող կարճ տեսանյութում և լուսանկարներում:

Պուտինն ու Թրամփը զրուցել են նախատեսված 30 րոպեից շատ ավելի երկար` երկու ժամ, 15 րոպե, ինչն առնվազն նշանակում է, որ նրանք չեն կենտրոնացել միայն ընթացիկ ու շարունակվող հակասությունների վրա և փորձել են գտնել լուծումներ երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Օրինակ՝ այն, որ որոշվել է ևս մեկ անգամ զինադադարի ռեժիմ հաստատել Սիրիայի հարավ-արևմուտքում կամ ձևավորել կիբեռհարձակումների հարցով զբաղվող աշխատանքային խումբ` դրա վկայությունն է: Մյուս կողմից` երկու ժամն այնքան էլ մեծ ժամամակ չէ առաջնորդների առաջին, ճանաչողական հանդիպման համար, մանավանդ, երբ երկու երկրների հարաբերությունները ճգնաժամային են, իսկ միայն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի թվարկումը կարող է ահագին ժամանակ խլել:

Հանդիպումից հետո Լավրովն ու Թիլերսոնը պատմել են դրա որոշ մանրամասների մասին: Եթե նույնն են նրանց ձևակերպումները հանդիպման դրական մթնոլորտի մասին, ապա գոնե մեկ հարցում շեշտադրումների տարբերություններ կան պետքարտուղարի ու ԱԳ նախարարի խոսքերում: Թիլերսոնն ասում է, որ հանդիպման հենց մեկնարկին Թրամփը բարձրացրել է ամերիկյան ընտրություններին ռուսական միջամտության հարցը: Պուտինն, ինչպես միշտ, հերքել է միջամտության փաստը: Լավրովի ասածը սկզբունքորեն այլ բան է նշանակում. ըստ նրա` Թրամփին բավարարել են Պուտինի բացատրությունները:

Եթե Թրամփ-Պուտին հանդիմանը չի քննարկվել Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման հարցը, ապա կարելի է ենթադրել, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում անվստահության պատը մնում է: Բուն հանդիպման փաստը և որոշ պայմանավորվածություններ դրական են, սակայն կոնկրետ արդյունքի մասին կարող ենք խոսել, եթե աշխարհի «թեժ» կետերում գոնե լարվածության լիցքաթափում տեղի ունենա: Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների առաջին փորձաքարը սիրիական զինադադարն է, որն ուժի մեջ պետք է մտնի արդեն վաղը: Իհարկե, մի քիչ կասկածելի է, որ Պուտինն ամբողջովին վերահսկում է Ասադի ու նրա հիմնական դաշնակից Իրանի վարքագիծը:

 

«Ալիք»

Իրանի ժայռամագլցման ազգային հավաքականի գերաստղ ՝ Ռեզա Ալիփուրը աշխարհի չեմպիոն

 

Շվեյցարիանի Վիլարես քաղաքում կայացավ ժայռամագլցման աշխարհի գավաթը, որին մասնակցեց նաև Իրանի ազգային հավաքականը ՝երկու պարաքլայմբինգ և հիմնական հավաքականի կազմերով:

Աշխարհի գավաթի մրցույթներում իր որոշիչ կարևորությամբ , առաջին խոսք ասողի դերում է գտնվում Իրանի ազգային հավաքականը: Աշխարհի մրցանշակիր Ռեզա Ալիփուրը եզրափակչում ռուս հավակնորդին միայն հնարավորություն տվեց ստացած արծաոթը հիմնավորել հենց իր ՝ Ռեզայի ներկայությամբ: