Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցներն անարդար են. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i66772-Քաթարի_դեմ_սահմանված_պատժամիջոցներն_անարդար_են._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանը «անարդար և անտեղի» է համարում մի շարք արաբական երկրների կողմից Քաթարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2017 05:21 Asia/Tehran
  • Քաթարի դեմ սահմանված պատժամիջոցներն անարդար են. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեժեփ Թայիփ Էրդողանը «անարդար և անտեղի» է համարում մի շարք արաբական երկրների կողմից Քաթարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին նա ասել է Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամլո ասուլիսում: Էրդողանը նաև կոչ է արել հարգել Քաթարի ինքնիշխանությունը էմիրության շուրջ ծագած ճգնաժամի հետ կապված:
Նրա խոսքով` Քաթարի դեմ հնչող մեղադրանքները և սահմանված պատժամիջոցները հիմնավորված չեն: Թուրք ղեկավարն ընդգծել է, որ Պարսից ծոցի բարեկամ երկրների կայունությունն ու անվտանգությունը Թուրքիայի համար նույնքան կարևոր նշանակություն ունեն, որքան և սեփական անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Քաթարի դեմ պատժամիջոցներ են սահմանել Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան և մի շարք այլ արաբական երկրներ, որոնք Քաթարին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Tert.am