Մամուլի տեսություն 10-07-2017
Իրանի Յազդ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում
Օրվա մամուլի ուշադրության կենտրոնում են հետևյալ նորությունները, որոնց մասին ԶԼՄ-ներն անդրադարձ են խոշոր վերնագրերով:
Իրանի Յազդ քաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում
Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած 41-րդ նիստում, համաշխարհային ժառանգության ցուցակում է գրանցել Իրանի կենտրոնում գտնվող պատմական Յազդ քաղաքը:
Իրաքի վարչապետը հայտարարել է Մոսուլում ԻԼԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին
Մոսուլ քաղաքի ազատագրումից հետո, Իրաքի ժողովրդական ուժերը քաղաքի փողոցներում տոնում են իրենց հաղթանակը:
Մոսուլը, որ երեք տարի բռնազավթված էր ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից, ազատագրվել է Իրաքի բանակի և ժողովրդական ուժերի բարդ ու լայնածավալ գործողության արդյունքում:
«Ալիք»
Կանադայում զանգվածային անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել զանգվածային անտառային հրդեհների պատճառով, հայտնում է The Independent-ը՝ մանրամասնելով, որ նահանգում հրդեհի 240 դեպք է գրանցվել:
Աղբյուրը նկատում է, որ դրանցից 138-ը բռնկվել է հանգստյան օրերին: Նշվում է, որ չոր եղանակն ու կայծակի հաճախակի հարվածները դարձել են վերջին տասնամյակում Բրիտանական Կոլումբիայի ամենախոշոր անտառային հրդեհների բռնկման պատճառ:
Նահանգային իշխանությունները պատրաստվում են տարհանել մոտ 3.000 մարդու: Կրակը մարելու գործում ներգրավված է 1.800 հրշեջ: Նրանցից մեկը խոստովանել է, որ 17 տարվա աշխատանքային փորձ ունի, սակայն առաջին անգամ է նման մասշտաբի հասնող անտառային հրդեհ տեսնում:
Հայտնի է, որ վերջին անգամ Բրիտանական Կոլումբիայում նման իրավիճակ էր ստեղծվել 2003թ.: Այն ժամանակ ևս արտակարգ դրություն էր հայտարարվել:
«Իրան»
Վենեսուելայում ընդդիմադիրների առաջնորդը տնային կալանքի մեջ է
Լեոպոլդո Լոպեզը, ով 2014 թվականին դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման, անցած օրը բանտից ազատ է արձակվել : Նա իր պատիժը շարունակելու է կրել տնային կալանքում:
Նա ի դեպ չէր ընդունել տնային կալանքի համար դրված ոչ մի պայման: Լոպեզի ազատ արձակումն արդյունքն է միջազգային ճնշումների: Լոպեզը հայտարարել է, որ շարունակելու է պայքարել: Վենեսուելայի նախագահ ՝ Նիկոլաս Մադուրան այդպիսով փորձում է քաղբանտարկյալներին հույսեր ներշնչել:Մյուս կողմից Իսպանիայի վարչապետ ՝ Մարիանո Ռախոյը հանդես է եկել Վենեսուելայի քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով: Սպիտակ տունը նույնիսկ ողջունել է բանտից Լոպեզի ազատ արձակումը:
«Ռեսալաթ»
Շուլցը քննադատել է Թրամփին
Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածուն հանդես է եկել ԱՄՆ նախագահի դեմ լուրջ և ուղղակի քննադատություններով: Դա այն դեպքում, երբ Մերկելը շարունակում է Թրամփի հետ աշխատելիս , առաջնորդվել հանդուրժողական քաղաքականությամբ:
«Մեծ քսանյակի»-ի գագաթնաժողովի անցկացման սեմին, Մարտին Շուլցը նշել է.«Պետությունները պետք է համագործակցեն , այլ ոչ թե առաջնորդվեն ՝ «Նախ Ամերիկան» կարգախոսով: Ի հարկե դա դժվար կլինի հաշվի առնելով իմիգրանտների հարցում Թրամփի որդեգրած քաղաքականությունը»:
Շուլցը նաև շեշտել է, որ քաղաքական գործիչն, ով պատերի օգնությամբ է փորձում կարգավորել ներգաղթյալների հարցը, նա ճիշտ չի ընկալել համաշխարհայնացման իմաստը:
«Շարղ»
ՌԴ.«Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը միջմայրցամաքային չի եղել»
Հուլիս ամսին ԱԽ-ը նախագահում է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչը: Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանը փաստեր է տրամադրել ՄԱԿ-ին, որոնք ապացուցում են, որ հուլիսի 4-ին Հյուսիսային Կորեայի փորձարկած հրթիռը ոչ թե միջմայրցամաքային բալիստիկ, այլև ՝ միջին հեռահարությամբ սովորական հրթիռ է եղել : Մյուս կողմից Փխենյանը խստորեն քննադատել է Կորեական թերակղզու երկնքում ամերիկյան հինգ կործանիչների թռիչքը՝ Վաշինգտոնին մեղադրելով,որ թերակղզին դեպի միջուկային պատերազմ է մղում:
panorama.am
Ռուսաստանը կարող է հետ կանչել ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչին. ԶԼՄ-ներ
Կապված դաշինքի քաղաքականության հետ՝ պաշտոնական Մոսկվան քննարկում է ՆԱՏՕ-ում իր ներկայության մակարդակի իջեցման մասին՝ մշտականից մինչև ժամանակավոր։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «Իզվեստիային»։
Նշվում է, որ նմանօրինակ նախաձեռնությունը պայմանավորված է այն բանով, որ դաշինքը «հակված չէ կառուցողական երկխոսության, իսկ ցանկացած բանավեճ վերաճում է ռուսական կողմի հասցեին մեղադրանքների»։
«Քննարկվում է Բրյուսելում թողնել ժամանակավոր հավատարմատարի, քանի որ Ալեքսանդր Գրուշկոն կվերադառնա Մոսկվա»,- ասել են ՌԴ արտգործնախարարության աղբյուրները։
7or.am
Համբուրգում կայացել է Պուտին-Մերկել-Մակրոն հանդիպումը
Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն` նրանց զրույցն ընթացել է նախաճաշի սեղանի շուրջ:
Օրվա ավարտին Պուտինը մամուլի ասուլիսում ամփոփել է գագաթաժողովի արդյունքները։
tert.am
Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի մուտքը երկիր
Ավստրիան արգելել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի մուտքը երկիր, այս մասին հաղորդում է թուրքական haberler.com կայքը։
Ավստրիայում «անցանկալի անձ» հայտարարված Զեյբեկչին պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի թուրքական համայնքի առաջ՝ Թուրքիայում անցյալ տարի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի 1-ամյակի առիթով։
Նշենք, որ օրեր առաջ էլ Թուրքիայի փոխվարչապետ Թուղրուլ Թյուրքեշն է «անցանկալի անձ» հայտարարվել Նիդեռլանդների կողմից, երբ հայտնի է դարձել, որ վերջինս պատրաստվում է այցելել տեղի թուրքական համայնքին։
Նիդեռլանդների իշխանությունները շեշտել են, որ Թյուրքեշի այցը նպատակահարմար չէ երկու երկրների միջև ստեղծված ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների ֆոնին: