Մամուլի տեսություն 11-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i66962-Մամուլի_տեսություն_11_07_2017
Իրան-Հայաստան ամբողջ ճանապարհի հատվածում ձևավորվելու են բժշկական սպասարկման և շտապ օգնության կետեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2017 10:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  11-07-2017

Իրան-Հայաստան ամբողջ ճանապարհի հատվածում ձևավորվելու են բժշկական սպասարկման և շտապ օգնության կետեր:

«Ալիք»

Իրան-Հայաստան ամբողջ ճանապարհի հատվածում ձևավորվելու են բժշկական սպասարկման և շտապ օգնության կետեր

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրավերով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի»  պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ  ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սադջադին, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանը ընդգծել է «Կարմիր մահիկ» կազմակերպության դերը աշխարհում՝ մարդկանց օգնելու, փրկելու հարցում, և այս համատեքստում կարևորել է պատվիրակության այցը Հայաստան:

«Մենք, հարևաններ լինելով, զբաղեցնելով հասարակածային նույն գիծը, կարծում եմ, շատ բնական աղետներ ունենք, որ նույնատիպ են երկու երկրների համար: Այդ տեսակետից համագործակցությունը մեր արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ շատ կարևորում եմ: Մենք էլ մեր երկրում արդեն ձևավորել ենք արտակարգ իրավիճակների շատ լավ համակարգ: Կարծում եմ, նաև սովորելու, օժանդակությունների, անհրաժեշտ փոխադարձ տեղեկատվության փոխանակման խնդրներ կան, որ պետք է միասին անենք»,-ասել Դ. Լոքյանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սադջադին իր հերթին նույնպես կարևորել է «Կարմիր մահիկի» պատվիրակության հանդիպումը նախարար Լոքյանի հետ, նշել, որ համագործակցության մեջ հաջողելու գրավականը նաև Հայաստանի տարբեր, հատկապես սահմանային, մարզերի հետ ակտիվ աշխատանքն է:

«Կարմիր մահիկի» ընկերակցության փրկարարական ծառայության ղեկավար Մորթեզա Սելիմիի խոսքով էլ, հաշվի առնելով այն պաշտմամշակութային անցյալը, որ ունեն երկու երկրները, նաև ձևավորված համագործակցությունը, որևէ խնդիր չի լինելու առավել զարգացնելու նաև արտակարգ իրավիճակներում համագործակցելու կապերը:

 

«Շարղ»
Նոր գլխացավանք ՝ ՀԴԲ-ի պետի համար

 

Ամերիկյան մի կայք բացահայտել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին պետ ՝ Ջեյմզ Քոմիի գրառումներում գաղտնի տեղեկություններ կան Դոնալդ Թրամփի հետ իր զրույցների մասին:  Ամերիկյան կայքն այդ մասին տեղեկացել է պետական պաշտոնյաներից: Եթե վերջիններիս տված ինֆորմացիան ճիշտ լինի, դա կնշանակի, որ Քոմին խախտել է գաղտնի ինֆորմացիայի կառավարման մասին Դաշնային պրոտոկոլային օրենքները: Ըստ աղբյուրի, Քոմին Թրամփի հետ իր զրույցների մասին յոթ գրառումներ է հրապարակել, որոնցից չորսը գաղտնի են գնահատվել:

 

«Շարղ»
Օբաման քաղաքականություն է վերադառնալու

 

ԱՄՆ նախկին նախագահը շարունակելու է իր քաղաքական գործունեությունը: Նա նախագահելու է մի հանձնախումբ , որը դեմոկրատներին օգնելու է փոխել ընտրատարածքների շրջանային սահմանները: Մարտահրավեր նետել հանրապետական կուսակցությանը: Բարաք Օբաման իր հեղինակությունն ու ազդեցությունը ծառայեցնելու է մի հանձնախմբի գործունեությանը, որը նպատակ ունի «Ընտրական անարդարացի շրջանային սահմաններ»-ի մասին  դատական գործ հարուցելով, ձեռնոց նետել Թրամփի կուսակցությանը:

 

«Համշահրի»

ԱՄՆ-ի դերն արաբական հակամարտությունում

 

Մեկնարկել է Ռեքս Թիլերսոնի միջինարեևլյան շրջագայությունը: Քուվեյթից հետո, նա Կատար ու Արաբիա է մեկնելու: Թեև ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նա տարբեր երկրներ է այցելել, սակայն այս շրջագայությունը կոչվում է նրա առաջին առաքելությունը, որի ընթացքում նա փորձելու է կարգավորել Միջինարևելյան ճգնաժամը: ԱՄՆ-ն ուղղակի դեր ունի արաբական հակամարտությունում: Երբ Թրամփն Ռիադում էր, Թիլերսոնը և Մաթիզն Ավստրալիայում էին: Թեև Թրամփը հանդես էր գալիս Ռիադի համախոհի դերում, նրա կառավարության արտաքին և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներն անկողմնակալ դիրքորոշում էին ընդունել այդ հարցում: Արաբական հարցի մասին Թիլերսոնը վերջին անգամ խոսեց Համբուրգում, ասելով, որ արաբներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները: Իսկ այսօր նա գործի է անցել և  փորձելու է միջնորդել կատարցիների ու սաուդցիների միջև: Թիլերսոնը համարվում է Թրամփի կառավարության պասիվ ու մեկուսացած նախարարը: Ամերիկյան օրաթերթը Թիլերսոնին անվանել է ոչ-պիտանի նախարար, որ այդ պաշտոնի համար ոչ մի մասնագիտություն չունի : Նա նույնիսկ անկարող է նախագահի հետ համադրված աշխատանք տանել:

 

«Ռեսալաթ»
Պուտին.«Իրական Թրափը տարբերվում է նրա հեռուստատեսային տարբերակից»

 

Դրական գնահատելով Թրամփի հետ հանդիպումը, Պուտինն ասել է.«ԱՄՆ նախագահը յուրահատուկ անձնավարություն է»: Պուտինի ասածով, Մոսկվան և Վաշինգտոնը կարող են վերականգնել իրենց արտաքին հարաբերությունները: «Իրական Թրափը տարբերվում է նրա հեռուստատեսային տարբերակից: Նա շատ արագ վերլուծում է խոսքերը »ասել է  ՌԴ նախագահը:

ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը սկզբում ասել է, որ իր երկիրը ոչ մի միջամտություն չի ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում : Պուտինի ասածով, իրեն հաջողվել է խոսքերով, համոզել Թրամփին :

 

 

armedia.am

Հայ-թուրքական սահմանը բացելու Եվրախորհրդարանի կոչը հերթական անգամ կանտեսվի Թուրքիայի կողմից

 

Գրետա Ավետիսյան

Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի վերաբերյալ ընդունված բանաձևում ի թիվս մի շարք հարցերի՝ կար նաև անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային ու Հայաստանին աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ավելին, Եվրախորհրդարանի բանաձևում շեշտվում է, որ թուրք-հայկական սահմանի բացումը կարող է տանել հարաբերությունների բարելավման, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան երբեք կառուցողական մոտեցում չի ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Չնայած Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության շարունակմանը՝ 2008թ.-ին Հայաստանը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան ողջ գործընթացը, որը տապալվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները չցուցաբերեցին համապատասխան քաղաքական կամք և շարունակեցին Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: Եվ այդ ողջ գործընթացում իր ակտիվ դերակատարումն ուներ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ կոչը Եվրախորհրդարանի կողմից առաջին անգամը չէ, որ հնչում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ 2015թ-ի ապրիլի 15-ին, Եվրախորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:

Ինչևէ, չնայած հնչող կոչերին ու քննադատություններին՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ապակառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ միակողմանի փակ պահելով հայ-թուրքական սահմանը: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եթե Թուրքիան դադարի նախապայմանների լեզվով խոսել ու դրսևորի քաղաքական համապատասխան կամք՝ չզրկելով երկու երկրների ժողովուրդներին խաղաղ ապագա կերտելու հնարավորությունից:

 

news.am

Դե Միստուրան Սիրիայի հարցով բանակցությունների եւս 4 փուլ է նախատեսում

 

Սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ մինչեւ տարեվերջ բանակցությունների եւս 4 փուլ եմ նախատեսում եւ հույս ունեմ, որ դրանց արդյունքներնում առաջընթաց կգրանցվի։ Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան։

«Մենք մտադիր ենք այնպես անել, որ մեր աշխատանքը, որի շուրջ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, կշարունակվի նաեւ օգոստոսին ու սեպտեմբերին եւ նույնիսկ նոյեմբերին։ Այդ պատճառով հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ Սիրիայի հարցով այլ պատկեր կունենանք»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է դե Միստուրան։

Երկուշաբթի Ժնեւում մեկնարկել է միջսիրիական բանակցությունների 7-րդ փուլը։ Այն տեղի է ունենում Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպումից եւ Համբուրգում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկկողմ բանակցություններից հետո, որոնց արդյունքում Սիրիայի հարավային շրջաններում հրադադարի համաձայնագիր է կնքվել։