Գերմանիան ԵՄ երկրներին խնդրում է օգնել համբուրգյան անկարգությունների հետաքննության հարցում
Հուլիս 11, 2017 15:01 Asia/Tehran
«Մեծ քսանյակի» գագաթաժողովի ժամանակ Համբուրգում տեղի ունեցած անկարգությունների հետո Գերմանիան դիմել է ԵՄ գործընկերիներին՝ խնդրելով օգնել հանցագործների որոնման հարցում:
«Այժմ ստոգվում են բազմաթիվ լուսանկարներ և տեսագրություններ՝ հանցագործներին ճանաչելու համար: Միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է մեր արտասահմանյան գործընկերների օգնությունը», - նշել է Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մասը:
Համբուրգում հուլիսի 7-ին ու 8-ին անցկացվել են հակագլոբալիստների ցույցեր։ Քաղաքի տարբեր թաղամասերում արմատականները բարիկադներ են կառուցել խաչմերուկներին, հրկիզել մեքենաներն ու բախումներ ունեցել իրավապահների հետ։
armedia.am/
Պիտակ