Ադրբեջանը մտադիր է հեռահար հրթիռ արտադրել
https://parstoday.ir/hy/news/world-i67016-Ադրբեջանը_մտադիր_է_հեռահար_հրթիռ_արտադրել
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդականը տեղեկացրեց հեռահար հրթիռ արտադրելու այդ երկրի մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 03:00 Asia/Tehran
  • Ադրբեջանը մտադիր է հեռահար հրթիռ արտադրել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդականը տեղեկացրեց հեռահար հրթիռ արտադրելու այդ երկրի մտադրության մասին:

Համաձայն «Ազվիզիոն» ինտերնետային կայքի հաղորդման, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի խորհրդական Ազեր Մոհամմեդովը երեքշաբթի օրը հայտարարելով այն մասին, որ Ադրբեջանը մինչև 2020 թվականը հեռահար հրթիռ կարտադրի, ասել է. «Ադրբեջանն արդիական սպառազինությամբ զինվելուն զուգահեռ նաև աշխատանք է տանում զենքի ու զինասարքերի մեծաքանակ արտադրության բնագավառում»:

«Ադրբեջանն օգտագործման է հանձնել Սիոնիստական ռեժիմի հետ համատեղ արտադրած «Հարոփ» տեսակի անօդաչու թռչող սարքը»,-հավելել է Ազեր Մոհամմեդովը: