Մոգերինի. Իրանի հետ միջուկային համաձայնությունը, որոշակի երկրի չի պատկանում
https://parstoday.ir/hy/news/world-i67018-Մոգերինի._Իրանի_հետ_միջուկային_համաձայնությունը_որոշակի_երկրի_չի_պատկանում
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն միայն որոշակի երկրի չի պատկանում և համարվում է միջազգային հանրության սեփականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2017 03:01 Asia/Tehran
  • Մոգերինի. Իրանի հետ միջուկային համաձայնությունը, որոշակի երկրի չի պատկանում

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն միայն որոշակի երկրի չի պատկանում և համարվում է միջազգային հանրության սեփականությունը»:

«Ռոյտերզ»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը Բրյուսելում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ հարգում է Իրանի միջուկային համաձայնությունը քննարկելու ԱՄՆ-ի քայլը, սակայն ԵՄ-ն կշարունակի Իրանի հետ համագործակցությունը:

Մուգերինին խոսքն ուղղելով ամերիկացիներին ասել է. «Իրանի միջուկային համաձայնությունը միջազգային պայմանագիր է և հաստատված է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից»:

«ՀԳՀԾ-ի գործադրումը շարունակվելու հարցում ԵՄ-ն կհամագործակցի Ռուսաստանի հետ»,-հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասուլիսի ժամանակ ընդգծել է. «Եթե ԱՄՆ-ն չիրագործի դիվանագիտական գույքը վերադարձնելու Ռուսաստանի պահանջը, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի»:

Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կհարգի դիվանագիտական գույքի կապակցությամբ ստանձնած իր պարտավորությունները: