Մամուլի տեսություն 12-07-2017
Իրանական Կարմիր Մահիկն ու Հայկական Կարմիր խաչը, հնարավոր է Երևանում կլինիկա հիմնեն;
«Ալիք»
Իրանական Կարմիր Մահիկն ու Հայկական Կարմիր խաչը, հնարավոր է Երևանում կլինիկա հիմնեն
panorama.am-Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր գրասենյակում այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց Իրանի Կարմիր մահիկի ընկերության պատվիրակության հետ։Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց, որ ընկերությունն ունի 97 տարվա պատմություն և անում է հնարավորը՝ իր դերն ու առաքելությունն իրականացնելու գործում:
«Հայկական կարմիր խաչի ազգային ընկերությունն այսօր գործունեություն է ծավալում՝ աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի առաջին օգնության, որոնողական ծառայության, երիտասարդական հիմնախնդիրների և մարդասիրական արժեքների տարածման ոլորտներում: Այս ամենն իրագործում ենք 11 մարզային, 1 տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղերի միջոցով»,- նշեց նա:
Մնացականյանն ընդգծեց, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մեծապես կարևորում է Իրանի կարմիր մահիկի հետ համագործակցությունը. «Ստորագրված համաձայնագրով մենք պատրաստվում ենք համագործակցել հետևյալ ոլորտներում՝ աղետների կառավարում, աղետների արձագանքում, ռիսկի նվազեցում, արտակարգ իրավիճակների արձագանքում, հումանիտար օգնություն աղետների ժամանակ»:
Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին իր հերթին հավելեց, որ իրենց այցի հիմնական նպատակը Հայկական Կարմիր խաչի ընկերության հնարավորություններին տեղում ծանոթանալն է նաև հուշագրի ստորագրումը:
«Ռեսալաթ»
Մակրոնի առաջին փորձությունը
Ֆրանսիայի նախագահը հակադարձել է Փարիզի կլիմայական համաձայնագրի նկատմամբ Թրամփի կառավարության դիրքորոշմանը: Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր ողջ ջանքերը գործի կդնի՝ այս հարցում Թրամփի կարծիքը փոխելու համար: Թեև Մակրոնն ինքն էլ խոստովանել է, որ դա դժվար է լինելու: Սա համարվում է արտաքին քաղաքականության բեմում Ֆրանսիայի նորընտիր նախագահի առաջին գլխացավանքը:
Իրողությունն այն է, որ 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, Թրամփը քննադատեց Փարիզի համաձայնագիրը և նույնիսկ խոստացավ, որ ԱՄՆ-ը հրաժարվելու է այդ համաձայնագրից: Հարց է առաջանում, որ Ֆրանսիայի նախագահն ինչպե՞ս է հաջողելու համոզել ԱՄՆ նախագահին: Մյուս կողմից, շատ երկրներ չեն հանդուրժում Փարիզի համաձայնագրի հարցում Թրամփի ընչաքաղցությունը ՝ համոզված լինելով, որ դաշինքի շուրջ բանակցությունները վերսկսել , նշանակում է ԱՄՆ-ի տիրակալությունն ընդունել: Մի գուցե Մակրոնը փորձելու է Թրամփի հետ անձնական հանդիպումների ժամանակ լուծել խնդիրը , սակայն չի թվում, որ Ֆրանսիայի երիտասարդ նախագահը հաջողելու է իր այս մարտահրավերում: Միայն եվրամիությունը կարող է կտրուկ կանգնել Վաշինգտոնի դեմ և ապացուցել, որ ԱՄՆ-ը պետք է վճարի իր սխալների համար :
«Համշահրի»
Թրամփի որդին հրապարակել է իր էլեկտրոնային նամակները
Թրամփի որդին հրապարակել է գոլդստոնի հետ փոխանակած իր էլեկտրոնային նամակները: Գոլդստոնը համարվում է Դոնալդ Թրամփ կրտսերի և ռուս իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման միջնորդը: Թրամփի որդին իր նանակները հրապարակել է հարցը թափանցիկ դարձնելու նպատակով: Առաջին նամակը գրվել է Գոլդստոնի կողմից ՝ որտեղ Մոսկվայում մեծ ընկերության տեր Էմինը և նրա որդին նշում են, թե Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություններ ունեն: Թրամփի որդին ավելացրել է, որ քանի որ ռուս փաստաբանի հետ հեռախոսազրույցը չէր ստացվում , որոշեցի նրան հանդիպել Նյու Յորքում:
«Շարղ»
Թրամփի որդին ՝ Սենատում
Թրամփի ավագ որդին սկանդալի կենտրոնում է հայտնվել: Թրամփի որդին ցանկություն է հայտնել Սենատի կոմիտեի հետ համագործակցելու համար: Սենատի անվտանգության կոմիտեի փոխնախագահ ՝ Մարք Վարները և Հանրապետական սենատոր ՝ Սուզան Քալինսը , կողմ են Սենատում Թրամփի որդու ներկայությանը և ցանկանում են Դոնալդ Թրամփ կրտսերը պատասխանի նրանց հարցերին: Հարցեր, որոնք շրջանառվում են Մոսկվայի հետ սկանդալային խնդրի հետ կապված:
tert.am
Մոլդովայի նախագահը չի բացառել, որ երկիրը կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ երկիրը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ: Այդ մասին նա ասել է «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում, գրում է lenta.ru-ն:
«Կդառնա՞նք մենք միության անդամ մի փուլում: Ես չեմ բացառում: Կարծում եմ, որ Մոլդովայի համար դա ճիշտ կլիներ, բայց դա կորոշի ժողովուրդը, մենք հանրաքվե կանցկացնենք անհրաժեշտ պահին»,- ասել է Դոդոնը:
Նա հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ առաջին քայլը Քիշնևն արել է ապրիլի սկզբին, երբ ստորագրվել է համագործակցության մասին հուշագիրը: «Երկրորդ քայլը դիտորդի կարգավիճակ ստանալու համար հայտի ներկայացումն է, այդ հայտն ուսումնասիրվել է Բիշքեկում՝ հոկտեմբերին, հավանաբար դրա առնչությամբ կկայացվի վերջնական որոշում»,- ասել է Մոլդովայի առաջնորդը:
Իգոր Դոդոնը նախկինում հանդես է եկել Մոլդովայի և ԵՄ-ի միջև ստեղծված հարաբերությունների քննադատությամբ: Նա, մասնավորապես, մայիսին դիմել է եվրոպացի պաշտոնյաներին՝ կոչ անելով սառեցնել 100 միլիոն եվրոյի չափով Քիշնևի համար նախատեսված օգնության փաթեթը: Կայքը հիշեցնում է, որ Դոդոնը հունվարին հայտարարել է, որ մտադիր է չեղարկել Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:
news.am
Ի՞նչն է Թրամփին կապում Ալիևի նախկին փեսայի հետ
Ադրբեջանի նախագահի նախկին փեսա Էմին Ագալարովը հայտնվել է Ռուսաստանի հետ Թրամփի նախընտրական շտաբի կապերի շուրջ սկանդալում։ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտնել է, որ հենց Էմին Ագալարովն է կազմակերպել ռուս իրավաբանի հետ հանդիպումը, որն իբև վարկաբեկող տեղոկություն ուներ Հիլարի Քլինթոնի մասին։
The Atlantic-ի փոխանցմամբ, Թրամփերը ու Ագալարովները ծանոթացել են 2013-ին։ Հայր ու որդի Ագալարովները ուզում էին Մոսկվա բերել Միսս տիեզերք մրցույթը, որի սեփականատերը այդ ժամանակ Թրամփն էր։ Բացի դրանից, միլիարդատերը հույս ուներ Մոսկվայում կառուցել Թրամփի աշտարակը, բայց գործարքը այդպես էլ չի կայացել։ Թրամփի ընկերությունը գործեր ուներ նաև Ադրբեջանում, որոնք New Yorker-ը նկարագրել է որպես շատ վատ։ Սակայն Ագալարովն ասում է, որ ինքը ոչ մի դեր չի կատարել այդ գործարքներում։
Այդուհանդերձ, Ագալարովը հայտնել է Թրամփի հետ սերտ կապերի մասին։ Բացի դրանից Ալիևի փեսան համերգ է տվել Թրամփի գոլֆի դաշտում ։ Chicago Tribune –ին տված հարցազրույցում Ագալարովը Թրամփին անվանել է «սուպեր հաջողակ գործարար»։
Այսօր, ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հրապարակել է էլեկտրոնային նամակագրություն, որից հետևում է, որ ռուսաստանցիները իրոք նրան առաջարկել են վարկաբեկող տեղեկություն Հիլարի Քլինթոնի մասին։ Ես մտածեցի, թե նրանց ունեցած տեղեկությունը վարկաբեկում է Հիլարի Քլինթոնի մասին։