Ռուսաստանը հերքել է Գերմանիայում սպասվող ընտրություններին միջամտելու ենթադրությունը
https://parstoday.ir/hy/news/world-i67092-Ռուսաստանը_հերքել_է_Գերմանիայում_սպասվող_ընտրություններին_միջամտելու_ենթադրությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայում սպասվող ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին հայտարարությունը սադրիչ քայլ է որակել:
(last modified 2026-01-31T15:56:24+00:00 )
Հուլիս 12, 2017 18:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը հերքել է Գերմանիայում սպասվող ընտրություններին միջամտելու ենթադրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայում սպասվող ընտրություններին Մոսկվայի միջամտության մասին հայտարարությունը սադրիչ քայլ է որակել:

Կրեմլի ինտերնետային կայքի հաղորդմամբ՝ Պուտինը հերքել է արևմտյան, մասնավորապես գերմանական որոշ լրատվամիջոցների այն հայտարարությունները, ըստ որոնց Մոսկվան հավանաբար կմիջամտի Գերմանիայում սպասվող ընտրություններին: «Նման հայտարարությունները  սադրիչ քայլեր են»,ասել է  նա:

Ըստ հաղորդման՝ Համբուրգում «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի շրջանակներում  Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին:

«Այս երկիրը  Գերմանիայի հետ լավ հարաբերությունների ունի և Բեռլինը Եվրոպայում Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերն է»,հավելել է Պուտինը:

Արևմտյան մասնավորապես գերմանական լրատվամիջոցները վերջին օրերի ընթացքում հաղորդել են այդ երկրի առաջիկա ընտրություններին Մոսկվայի հավանական միջամտության մասին: