ՆԱՏՕ-ն կոչ է արել Հյս. Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանել
Հուլիս 13, 2017 11:43 Asia/Tehran
ՆԱՏՕ-ն կոչ է արել ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ և հայտնել, որ Հյս. Կորեայի կողմից կառույցի հանդեպ սպառնալիքն օրեցօր աճում է:
Ինչպես հաղորդում է Tert.am-ը, Հյուսիսատլանտյան դաշինքը վտանգը կապում է Հյս. Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ:
«Հյուսիսատլանտյան դաշինքը խստորեն քննադատում է Հյս. Կորեայի վերջին գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, ինչպես նաև սպառնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշվում է ՆԱՏՕ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:
lratvakan.am/
Պիտակ