ՆԱՏՕ-ն կոչ է արել Հյս. Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանել
https://parstoday.ir/hy/news/world-i67160-ՆԱՏՕ_ն_կոչ_է_արել_Հյս._Կորեայի_հանդեպ_նոր_պատժամիջոցներ_սահմանել
ՆԱՏՕ-ն կոչ է արել ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ և հայտնել, որ Հյս. Կորեայի կողմից կառույցի հանդեպ սպառնալիքն օրեցօր աճում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 11:43 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն կոչ է արել Հյս. Կորեայի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանել

ՆԱՏՕ-ն կոչ է արել ավելացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ և հայտնել, որ Հյս. Կորեայի կողմից կառույցի հանդեպ սպառնալիքն օրեցօր աճում է:

 

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, Հյուսիսատլանտյան դաշինքը վտանգը կապում է Հյս. Կորեայի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման հետ:

«Հյուսիսատլանտյան դաշինքը խստորեն քննադատում է Հյս. Կորեայի վերջին գործողությունները, որոնք կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, ինչպես նաև սպառնում տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշվում է ՆԱՏՕ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:

lratvakan.am/