Մալայզիայում «Մալեք Սալման» կենտրոնի ստեղծման հովանավորը կապեր է պահպանում ահաբեկիչների հետ
(last modified Thu, 13 Jul 2017 13:01:26 GMT )
Հուլիս 13, 2017 17:31 Asia/Tehran
  • Մալայզիայում  «Մալեք Սալման»  կենտրոնի ստեղծման հովանավորը կապեր է պահպանում ահաբեկիչների հետ

Մալայզիայում մի լրատվական կայք տեղեկացրել է՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի կողմից «Մալեք Սալման» անվանմամբ խաղաղության միջազգային կենտրոն ստեղծելու շրջանակում ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը աջակցող մի միջազգային ասոցիացիայի անդրկուլիսյան գործունեության մասին: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Free Malaysia Today լրատվական կայքը հայտարարել է, որ մուսուլմանների միջազգային ասոցիացիան, որը սնվում է Արաբիայի նավթային դոլարներով, դերակատար է  Մալայզիայում  այսպես կոչված Արաբիայի «Մալեք Սալման» խաղաղության կենտրոնի ստեղծման հարցում: Այդ ասոցիացիան սերտ կապեր է պահպանում վահաբիական ահաբեկիչների, այդ թվում Թալիբների, Ալ-Ղաիդայի և ԻԼԻՊ-ի հետ:

Ըստ հաղորդման Մալայզիայում «Մալեք Սալման» կոչվող կենտրոնը մեկ տասնամյակ շարունակ ծայրահեղական գաղափարներ է տարածել:

Մալայզիայում Արաբիայի «Մալեք Սալման» կենտրոնի ձևավորման մեջ դեր ունեցող մուսուլմանների միջազգային ասոցիացիան տարիներ շարունակ ծառայել է որպես սաուդյան ռեժիմի գլխավոր բարձրախոսը իսլամական աշխարհում: