Լավրով.«ԱՄՆ-ը և Եվրամիությունն են Ուկրաինայի ճգնաժամն ստեղծել»
Ռուսաստանի Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ի և Եվրամիության վարած անխոհեմ քաղաքականության հետևանքով է Ուկրաինայում ճգնաժամ առաջացել:
«Ռուսաստանը և Եվրամիությունը փոփոխվող աշխարհում» խորագրով Գերմանիայաում կայացած նիստի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Ուկրաինայի ճգնածամը առաջացել է ԱՄՆ-ի և Եվրամիություն վարած անխոհեմ քաղաքականությունների արդյունքում»: Այս մասին հաղորդել է RT լրատվական գործակալությունը :
ՌԴ արտգործնախարարն հույս է հայտնել, որ Գերմանիան, Ֆրանսիային և ԱՄՆ-ը կփորձեն Նորմանդյան համաձայնագրի շրջանակում կարգավորել Ուկրաինայի խնդիրները:
Վերջին երկու տարիների ընթացքում հրադադար է հաստատվել Ուկրաինայում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև, սակայն հրադադարի ռեժիմը չի օգնել այդ երկրի ճգնաժամի վերջնական կարգավորմանը: