ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը գնահատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ
https://parstoday.ir/hy/news/world-i67310-ՄԱԿ_ի_Գլխավոր_Քարտուղարը_գնահատել_է_Իրանի_հավատարմությունը_ՀԳՀԾ_ի_հանդեպ
ՀԳՀԾ-ի համաձայնագրի ստորագրման երկրորդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը գնահատել ԻԻՀ-ը այդ համաձայնագրի հանդեպ ցուցաբերած հավատարմության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 09:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը գնահատել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ

ՀԳՀԾ-ի համաձայնագրի ստորագրման երկրորդ տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը գնահատել ԻԻՀ-ը այդ համաձայնագրի հանդեպ ցուցաբերած հավատարմության կապակցությամբ:

Մի հաղորդագրություն հրապարակելով Անտոնիո Գուտրեշը գնահատել է Իրանին  ՀԳՀԾ-ի համաձայնության հանդեպ ցուցաբերած հավատարմության կապակցությամբ և այն համարել է մեծ ձեռքբերում բանակցությունների ճանապարհով բարդ հարցերը կարգավորելու ուղղությամբ: 

Անտոնիո Գուտրեշը  նաև ողջունել է 5+1 խմբի և ՄԱԳԱՏԷ-ի կողմից ընդգծված ՀԳՀԾ-ի համաձայնագրի գործադրման անհրաժեշտությունը և ասել է.«Նրանց հավատարմությունը ՀԳՀԾ-ի հանդեպ երաշխավորում է այդ պայմանգրի երկարատև գոյատևումը»: 

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարը կոչ է արել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ԱԽ-ի արձակած 2231 բանաձևի շրջանակում շարունակել աջակցությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ: