Մամուլի տեսություն 15-07-2017
Համատեղ գործողություններից բացի, այլ ելք չկար:
«Շարղ»
ՀԳՀԾ-ից բացի, այլ ելք չկար
Վիեննայում միջուկային համաձայնության կայացումից երկու տարի անց, Բրիտանիայի ԱԳ նախարարը խոսել է դրա առավելությունների մասին: Նյու Յորք ժամանելիս, Իրանի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Միջուկային համաձայնությունը բազմակողմանի ու համաշխարհային ծրագիր է, որը տարիներ տևած սեղմ ու լուրջ բանակցությունների արդյունքն է»: «Իրանն ակնկալում է, որ բանակցության բոլոր կողմերը հարգեն իրենց պարտավորությունները, սակայն ցավոք առ այսօր նկատել ենք, որ սխալ քաղաքականություն որդեգրելով, ԱՄՆ-ը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ Իրանն ինչպես հարկն է, չօգտվի համաձայնության օգուտներից».հավաստել է նախարար Զարիֆը:
ԻԻՀ ԱԳ նախարարը վերջում նշել է .« ՀԳՀԾ-ից բացի, այլ ելք չկար: Դա լավագույն լուծումն էր: Ծրագրի արդյունքում, բոլորը համոզվելու են, որ միջուկային համաձայնագիրը շահեկան է եղել կողմերի համար»:
«Իրան»
ԻԻՀ նախագահը Ֆրանսիայի ազգային օրվա առիթով շնորհավորել է Էմանուել Մակրոնին
Հուլիսի 14-ի առիթով, նախագահ ՝ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահին և ժողովրդին: Իր ուղերձում, Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրի կառավարությունների միջև սերտ համագործակցության , նաև ներուժ կարողությունների ու համատեղ կողմնորոշումների արդյունքում , Իրանը և Ֆրանսիան բարելավելու և զարգացնելու են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով իրենց վաղեմի հարաբերությունները:
«Համշահրի»
Թուրքիան մերժել է Գերմանիայի պատգամավորներին
Թուրքիայի կառավարությունը չի արտոնել Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների մուտքն այդ երկիր:Ավելի վաղ Անկարան գերմանացի պատգամավորներին թույլ չէր տվել այցելել ինջերլիկի ռազմաբազա: Այս անգամ էլ նրանց արգելել է այցելել ՆԱՏՕ-ին օգնող Գերմանիայի ռազմաօդային ուժերին:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը նշել է , որ այդ հանդիպումը համադրված էր ՆԱՏՕ-ի հետ ՝ ցավ հայտնելով Անկարայի կառավարության այդ քայլի կապակցությամբ:
«Ջավան»
Ամերիկացի գեներալ.-«Աջակցելու ենք Իրանի դեմ Իսրայելի և արաբական երկրների համագործակցությանը»
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության շտաբի պետն ասել է .«Իրանն ակներև ներգործուն ազդեցություն ունի տարածաշրջանում»: «Իրանը համարվում է տարածաշրջանի ամենաապակայունացնող ուժը».-հավակնել է գեներալ Ջոզեֆ Բի Թայմզը: Վերջինս Սիրիայում իրանի և ռուսաստանի ներկայությունը համարել է սիրիական ճգնաժամը բարդացնող գործոնը:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության շտաբի պետի խոսքերով, իր երկիրն աջակցելու է Իրանի դեմ Իսրայելի և արաբական երկրների համագործակցությանը :
«Ալիք»
Հայաստանի ջրային ռուսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ
ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ համատեղ նիստի Փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը վերահսկող հանձնախմբի նիստի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ Ալիռեզա Դաեմիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության ոլորտում կարճաժամկետ եւ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր` մասնավորապես շեշտադրվել են Փոխըմբռնման հուշագրի կետերով նախանշված գործողություններն ու դրանց իրականացման ժամկետները:
Փաստաթղթի շրջանակներում իրանական կողմն անդրադարձել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Արաքս գետի աղտոտման խնդրին եւ կեղտաջրերի շրջանառու փակ համակարգի ներդրման ժամանակացույցին վերաբերվող հարցերին։
"Ջրային ռեսուրսների կառավարման հարցերը չեն կարող սահմանափակվել մեկ աղտոտման աղբյուրի առկայությամբ` փաստելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ձեւավորվող ջրային ռեսուրսների մեծ մասը թափվում է Արաքս գետ, ինչը հարեւան երկրների կողմից օգտագործվում է ոռոգման եւ այլ նպատակներով, որն էլ խիստ ուշագրավ է տարածաշրջանում քաղցրահամ ջրի սակավության ֆոնին" - նշել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը: Վկայակոչելով ջրի որակի մոնիթորինգի տվյալները` նախարարի տեղակալը կարեւորել է նաեւ մոնիթորինգային աշխատանքային խմբի կողմից Հայաստանին ոչ սահմանակից հատվածում աղտոտման աղբյուրների եւ ջրառի ծավալների ուսումնասիրության խնդիրը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ էկոհամակարգային ծառայությունների միջազգային ընդունված փորձին, ինչպես նաեւ քննարկել են Փոխըմբռնման հուշագրով նախատեսված գործողությունների իրականացման ընթացքում միջագային դոնոր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունները եւ այլ հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ալիռեզա Դաեմին կարեւորել է ընդունված ծրագրի իրականացումը եւ իրանական փորձի ուսումնասիրման նպատակով Հայկական պատվիրակությանը հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչի հիման վրա հետագայում առավել իրատեսորեն կմշակվի փակ համակարգի ներդրման տեխնիկական, ֆինանսավորման եւ ժամկետների հարցերը։
tert.am
Կուբայի առաջնորդը քննադատել է ԱՄՆ-ի նոր իշխանություններին՝ չբացառելով նոր երկխոսությունը
Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատել է ԱՄՆ-ի նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությունն իրենց հանդեպ՝ միևնույն ժամանակ երկխոսության շարունակման պատրաստակամություն հայտնելով:
Նշենք, որ դեռևս հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում է նախորդ իշխանության «սխալ» քաղաքականությունը, որը հայտարարել էր Հավանայի հետ հարաբերությունների կարգավորման մասին: Սպիտակ տնից հայտնել էին, որ կպահպանեն Կուբայի նկատմամբ սահմանված բռնարգելքը և դեմ են ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների՝ այն չեղարկելու կոչերին:
Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, ըստ Կուբայի առաջնորդի՝ ԱՄՆ իշխանությունները բոլորովին հաշվի չեն առնում կուբացի ներգաղթյալների՝ Կուբայի հանդեպ կիրառվող բռնարգելքի չեղարկման գաղափարին ցուցաբերած լայն աջակցությունը:
«Հյուսիսամերիկյան կառավարությունը որոշել է խստացնել շրջափակումը՝ նոր արգելքներ մտցնելու միջոցով՝ նոր միջոցառումները բացատրելով «սառը պատերազմի» ժամանակների թշնամական հռետորաբանության օգտագործմամբ»,- ասել է նա։
Սակայն կուբացի առաջնորդը նշել է, որ իրենք պատրաստ են երկխոսության: «Անկախ նրանից, թե ինչ կանի ԱՄՆ-ն՝ մենք կշարունակենք քայլել մեր ընտրած ճանապարհով», - ասել է Կաստրոն:
news.am
Եգիպտական լրատվամիջոցները Հուրգադայում զինված հարձակման երեք հնարավոր պատճառ են նշել, որտեղ հայեր են տուժել
Հուրգադայի հյուրանոցներից մեկում դանակահարության հետեւանքով երկու զբոսաշրջիկներ են զոհվել, եւս չորսը վիրավորվել են։ Լրատվամիջոցները քննարկում են միջադեպի պատճառների տարբերակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հարձակումը գործած 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը կարող է հարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է «Սադա ալ-Բալյադ» լրատվական պորտալը։ Պարբերականը պնդում է, որ հանցագործը հետեւել է ԻՊ-ի գաղափարախոսությանը»։ Նշվում է, որ հանցագործը գերմաներեն է խոսել եւ հարձակվելուց առաջ շփվել զբոսաշրջիկների հետ։
Սակայն մեկ այլ եգիպտական համացանցային ռեսուրս՝ Elmwatin-ը, վկայակոչելով Եգիպտոսի անվտանգութան ուժերը, գրում է, որ հարձակումը կարող էր կենցաղային վեճի հետեւանք լինել, որին իբր մասնակցել են Եգիպտոսից եւ Ուկրաինայից երկու կանայք։ Դրանից հետո վիրավորված եգիպտուհու ամուսինը դանակով հարձակվել է կնոջը վիրավորողի եւ նրա ծանոթների վրա։
Համաձայն եգիպտական լրատվամիջոցներում մյուս քննարկվող տարբերակի՝ հանցագործը հոգեկան հիվանդ էր եւ հարձակման պահին չէր հասկանում, թե ինչ է անում։
Եգիպտոսի իշխանությունները ողբերգության պաշտոնական տարբերակը դեռ չեն հայտնել՝ միայն ասելով, որ հետաքննություն է ընթանում։ Հանցագործը ձերբակալված է, նա ցուցմունք է տալիս։
Ուրբաթ 28-ամյա տղամարդը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Դրա հետեւանքով զոհվել են Գերմանիայից երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ վիրավորում են ստացել։