Ռումինիայում շարունակվում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
ՆԱՏՕ-ն և «Համագործակցություն հանուն խաղաղության» նախագծի անդամ երկրների զորավաժությունները մեկնարկել են Ռումինիայի Չինկոյի շրջանում:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվելու են հուլիսի 11-ից մինչև 20-ն ընկած ժամանամիջոցում, դրանց մասնակցում են մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Դրանք ղեկավարում են ԱՄՆ-ի Ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարությունը (USAREUR): Վարժանքների մեկնարկին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Հայաստանի, Ռումինիայի և Խորվաթիայի զորախմբերը կրակ են բացել՝ ամերիկյան և ռումինական օդուժի աջակցությամբ: Saber Guardian 2017-ը միաժամանակ անցկացվում է Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի տարածքում
ՆԱՏՕ-ն մեղադրում է Մոսկվային ՝ Ուկրաինայի ճգնաժամին մասնակցության մեջ և գնալով ընդլայնում է իր ռազմական ուժի ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ:
Հերքելով ներկայացված մեղադրանքները, Մոսկվան ՆԱՏՕ-ի այդ քայլը որակում է տարածաշրջանի ապակայունացմանն ու Ռուսաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք :