Ռումինիայում շարունակվում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/world-i67404-Ռումինիայում_շարունակվում_են_ՆԱՏՕ_ի_զորավարժությունները
ՆԱՏՕ-ն և «Համագործակցություն հանուն խաղաղության» նախագծի անդամ երկրների զորավաժությունները մեկնարկել են Ռումինիայի Չինկոյի շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 09:21 Asia/Tehran
  • Ռումինիայում շարունակվում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ՆԱՏՕ-ն և «Համագործակցություն հանուն խաղաղության» նախագծի անդամ երկրների զորավաժությունները մեկնարկել են Ռումինիայի Չինկոյի շրջանում:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններն իրականացվելու են հուլիսի 11-ից մինչև 20-ն ընկած ժամանամիջոցում, դրանց մասնակցում են մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Դրանք ղեկավարում են ԱՄՆ-ի Ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարությունը (USAREUR): Վարժանքների մեկնարկին Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Հայաստանի, Ռումինիայի և Խորվաթիայի զորախմբերը կրակ են բացել՝ ամերիկյան և ռումինական օդուժի աջակցությամբ: Saber Guardian 2017-ը միաժամանակ անցկացվում է Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի տարածքում 

ՆԱՏՕ-ն մեղադրում է Մոսկվային ՝ Ուկրաինայի ճգնաժամին մասնակցության մեջ և գնալով ընդլայնում է իր ռազմական ուժի ներկայությունը Ռուսաստանի սահմանների մոտ:

Հերքելով ներկայացված մեղադրանքները, Մոսկվան ՆԱՏՕ-ի այդ քայլը որակում է տարածաշրջանի ապակայունացմանն ու Ռուսաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիք :