Մամուլի տեսություն 17-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i67486-Մամուլի_տեսություն_17_07_2017
Հարավային Կորեան ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 17, 2017 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  17-07-2017

Հարավային Կորեան ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային:

«Ալիք»

ԻԼԻՊ առաջնորդ Ալ Բաղդադին 99 տոկոսով ողջ է. քուրդ անվտանգության պաշտոնյա

 

Իրաքում քրդական հակաահաբեկչական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան երկուշաբթի հայտարարել է, որ 99 տոկոսով վստահ է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարավ ընկած հատվածում:

«Բաղդադին վստահմամբ ողջ է: Նա չի զոհվել: Մենք տեղեկություն ունենք, որ նա ողջ է: Մենք 99 տոկոսով վստահ ենք, որ նա ողջ է»,- ասել է Լահուր Թալաբանին:

«Մի մոռացեք, որ նրա արմատները դեռ Իրաքում գործող «Ալ Կաիդա»-ում էին: Նա թաքնվում էր անվտանգության ծառայություններից: Նա գիտի՝ ինչ է անում»,- ասել է Թալաբանին:

Հուլիսի 16-ին նման հայտարարությամբ է հանդես եկել իրաքյան ՆԳՆ հետախուզության և հակաահաբեկչական գործողությունների ծառայության տնօրեն Աբու Ալի Բասրին, ով նշել է, որ իրենց տեղեկություններով՝ Ալ-Բաղդադին ողջ է:

Նրա խոսքով` ԻՊ-ի առաջնորդը ողջ է և մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում: Իրաքցի պաշտոնյան նշել է, որ իսլամիստ ղեկավարը, հավանաբար, գտնվում է Ռաքքա քաղաքի սահմաններից դուրս:

 

 

«Իրան»

Փարիզում Նեթանյահուի դեմ ցույցեր են անցկացվել

 

Ֆրանսիայում բողոքի ցույցեր են անցակցվել Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների դեմ: Փարիզում բողոքարարները ցույցերով են դիմավորել Իսրայելի ռեժիմի վարչապետին: Ցույցերի կազմապերիչներից ՝ Եվրոպայի պաղեստինյան համայնքի ղեկավարի խոսքերով, նշել է, որ Նեթանյահուի ոտքերի տակից պետք է հավաքել կարմիր գորգը, քանի որ նա անտեսում է միջազգային օրենքները: Քննադատելով Ֆրանսիայի նախագահին, բողոքարարներն ասել են, որ Մակրոնը չպետք է հրավիրեր մի մարդու, ով սպանում է կանանց ու երեխաների և բռնազավթում է պաղեստինցիների տարածքները: Վերջին տարիներին Ֆրանսիան փորձել է աջակցել խաղաղության բանակցությունների վերսկսմանը:

 

«Համշահրի»
Էմիրությունները պահանջել է տարբեր երկրներ հսկեն Կատարին

 

Էմիրությունների արտաքին գործերում խորհրդական նախարար՝ Ղարղաշը հայտարարել է, որ Կատարի և հարևանների միջև ծագած ճգնաժամը կարգավորելու համար, անհրաժեշտ է այդ երկրի նկատմամբ միջազգային հսկում սահմանել: Ղարղաշի ասածով, իր երկիրը ցանկանում է տարածաշրջանային լուծում գտնել ՝ Կատարի վրա միջազգային դիտարկում և հսկողություն  սահմանելով: Էմիրությունների խորհրդական նախարարն ավելացրել է.«Մենք ուզում ենք վստահ լինել, որ 300 միլիարդ դոլարի արատրժութային պահեստով կատարը, պաշտոնապես և ոչ-պաշտոնապես չի աջակցում ահաբեկչական ու ծայրահեղական գաղափարախոսությանը»:

 

«Ջամե Ջամ»

Հարավային Կորեան ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային

 

Հարավային Կորեայի նոր կառավարությունը ռազմական բանակցություններ է առաջարկել Հյուսիսային Կորեային, որպեսզի հնարավոր լինի խուսափել հավանական ռազմական բախումից: Պաշտոնական Փխենյանը դեռևս չի պատասխանել առաջարկին:

Երկու կորեաները տեխնիկապես շարունակում են պատերազմական վիճակում մնալ, սակայն Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե-ինը ցանկանում է երկխոսություն սկսել ու ստիպել Փխենյանին դադարեցնել վիճահարույց միջուկային ծրագրի զարգացումը:

Հայտնի է, որ Սեուլը բանակցությունների առաջարկը հնչեցրել է Հյուսիսային Կորեայի կողմից հուլիսի 3-ին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին բարեհաջող փորձից հետո: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության առաջարկով՝ Փխենյանի հետ բանակցությունները պետք է կայանան հուլիսի 21-ին՝ սահմանային բնակավայրերից մեկում:

Հրթիռի արձակման մասին հրամանը տվել է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընը: Նա նաև հետևել է փորձարկմանը: Նշենք, որ վերջին տարիներին Հյուսիսային Կորեան ակտիվորեն զարգացնում է իր միջուկային ծրագիրն ու պարբերաբար բալիստիկ հրթիռների արձակումներ իրականացնում՝ շարժելով Արևմուտքի զայրույթը:

 

 

1in.am

Մահապատիժը վերականգնելու դեպքում ԵՄ-ն վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ. Յունկեր

 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները ընդունեն մահապատժի օրենքի վերականգնման որոշում՝ Եվրամիությունը վերջնականապես կփակի իր դռները Թուրքիայի առաջ: Այս մասին գրում է abcnews.go.com կայքը:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ Թուրքիան որպես գործընկեր շարունակում է մեծ կարևորություն ներկայացնել ԵՄ-ի համար, և Եվրոպան ցանկանում է տեսնել իր հարևանին հզոր թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդավարական տեսանկյունից:

Յունկերը նշել է, որ մայիս ամսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նա վերջինի մոտ նկատել է ոչ թե Եվրոպայից հեռանալու, այլ ընդհակառակը՝ կրկին մերձենալու ձգտում:

Նշենք, որ հուլիսի 15-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեկամյակին, նախագահ Էրդողանը ժողովրդի առաջ կրկին խոսել է մահապատժի օրենքի վերականգնման մասին:

 

 

armedia.am

Իսրայելը դեմ է Սիրիայում հրադադարի մասին համաձայնագրին

 

Իսրայելը դեմ է Սիրիայի հարավում կրակի դադարեցման մասին համաձայնագրին, որը ձեռք են բերել ԱՄՆ-ը և Ռուսաստանը, քանի որ այն ամրապնդում է Իրանի ներկայությունը հարևան երկրում։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կիրակի կայացած հանդիպումից հետո հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, գրում է Haaretz-ը։

Իսրայելցի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Իրանը ոչ միայն հետաքրքրված է Սիրիա ռազմական խորհրդականներ ուղարկելով, այլև զորակազմը մեծացնելով, ինչպես նաև ավիաբազա և ռազմածովային բազա ստեղծելով։