Մամուլի տեսություն 18-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i67544-Մամուլի_տեսություն_18_07_2017
Աշխարհում 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 18, 2017 07:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  18-07-2017

Աշխարհում 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ

«Շարղ»
Մալեք Սալմանի կրտսեր որդին ՝ ԱՄՆ-ում Արաբիայի նորանշանակ դեսպան

 

Մի քանի օրից սկսվելու է Արաբիայի թագավորի կրտսեր որդու Վաշինգտոնյան առաքելությունը: Արաբիայի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մալեք Սալմանի կրտսեր որդի՝ Խալեդ Բին Սալման Բին Աբդոլազիզը նշանակվել է Վաշինգտոնում այդ երկրի դեսպանը: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, նորանշանակ դեսպանն արդեն Վաշինգտոն է մեկնել: Հուլիսի 21-ին նա ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփին է հանձնելու իր հավատարմագիրը: 

 

«Համշահրի»
Վենեսուելայի խորհրդանշական հանրաքվեի ժամանակ, զոհվել է մեկ հոգի

Վենեսուելայի կառավարության և ընդդիմադիրների միջև երեք ամիս առաջ սկսված բախումները շարունակվում են: Կիրակի օրն այդ երկրում անց է կացվել խորհրդանշական հանրաքվե, որի նպատակն է էլ ավելի թուլացնել  նախագահ ՝ Նիկոլաս Մադուրոյի դիրքն ՝ ամրապնդելով ընդդիմադիրների դիրքը: Ավելի վաղ Մադուրոն հանրաքվեն «անիմաստ ու անօրինական» էր որակել:

Վենեսուլեայում համալսարանական ընդդիմադիր դեկաններից կազմված հանրաքվեի վերահսկիչ շտաբը հայտարարել է, որ երկրի 7 միլիոն 200 հազար քաղաքացի պետք է դրական կամ բացասական պատասխանեն ներկայացված երեք հարցերին : Արդյունքները պարզել են, որ հանրաքվեի մասնակիցների 98 տոկոսը դեմ է Սահմանադրական բարեփոխման համար նախագահի ներկայացրած նախագծին:

 

 

«ԻՍՆԱ»

Զարիֆ. «ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարվելու տարբերակը սեղանի վրա է»

 

«National Interest» ամերիկյան  պարբերաթերթին տված հարցազրույցում , խոսելով Վաշինգտոնի կողմից միջուկային համաձայնության իրարահաջորդ խախտումների մասին,  ԻԻՀ ԱԳ նախարար ՝Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է. «Եթե տեղի ունենա ՀԳՀԾ-ի այնպիսի կոպիտ  խախտում, որը համաձայնության մեջ հիշատակված է ուշագրավ անարդյունավետության անվան ներքո, Իրանը կհրաժարվի միջուկային համաձայնությունից»:

 

 

 «Ալիք»

Եգիպտոսը չեղարկել է առանց վիզաների ռեժիմը Կատարի քաղաքացիների համար

 

Եգիպտոսը չեղարկել է առանց վիզաների ռեժիմը Կատարի քաղաքացիների համար, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Կատարին արտոնություններ տրամադրելը ներկա պայմաններում իմաստ չունի»,- ասել է Եգիպտոսի արտգործնախարարության ներկայացուցիչը։ Կատարի քաղաքացիներն այժմ ստիպված են լինելու դիմել Եգիպտոս մուտքի վիզա ստանալու համար։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզել են հարևան Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով երկրին ահաբեկչությանն աջակցելու մեջ։

 

 

tert.am

Աշխարհում 760 միլիոն մարդ ապրում է աղքատության մեջ. ՄԱԿ

 

Այսօրվա դրությամբ աշխարհում կա մոտ 760 միլիոն մարդ, ով ապրում է աղքատության մեջ՝ ունենալով օրական 2 դոլարից քիչ եկամուտ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:

«Վերջին 10 տարվա ընթացքում  ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից: Սակայն մոտ 760 միլիոնը դեռ շարունակում է ապրել աղքատության մեջ՝ օրական 1,9 դոլարով»,- նշված է զեկույցում:

Հաղորդվում է նաև, որ 2000-ից 2015 թվականների ընթացքում հաջողվել է կրճատել 37 տոկոսով մայրական մահացության մակարդակը և 44 տոկոսով՝ մինչև հինգ տարեկան երեխաների մահացության մակարդակը:

Այդ առնչությամբ ՄԱԿ-ում հանգել են այն եզրակացության, որ զարգացման ոլորտում հաջողություններից ստացված բարիքները անհավասար են բաշխվում ինչպես երկրների, այնպես էլ գյուղական և քաղաքային բնակիչների, տղամարդկանց և կանանց մեջ:

 

 

 

1in.am

ՄԻԵԴ-ը հրատապության կարգով քննության է առել Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել: Ստրասբուրգում գտնվող եվրոպական դատարանը թուրքական կառավարությունից պաշտպանություն է պահանջել՝ կապված քրդամետ կուսակցության առաջնորդների կալանավորման օրինականության հարցի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

ԺԴԿ անդամների անունից ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել մարտին ու ապրիլին: Դիմումների մեջ Եվրոպական դատարանից պահանջել էին քննել հարցը հրատապության կարգով: ՄԻԵԴ-ը հավանություն է տվել այդ պահանջին:

Կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը 2016 թվականի մայիսին հանվել էր, իսկ նոյեմբերի 4-ին նրանք «հանցանք գործելու նպատակով խմբավորում հիմնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «զինված հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի անունից հանցանք գործելու» հիմնավորումներով ձերբակալվել, ապա արդեն կալանավորվել էին: Ավելի ուշ Յուքսեքդաղը նաև զրկվել էր պատգամավորական մանդատից ու կուսակցության համանախագահությունից:

ԺԴԿ ղեկավարների անունից ՄԻԵԴ դիմում կատարած խմբում գտնվող պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ այլևս իմաստ չունի դիմել Թուրքիայի Սահմանադրական դատարան: «Թուրքիայում դատավարությունն անկախ չէ, այն մեծ ճնշման տակ է»,- նշել է նա:

Ակնկալվում է, որ թուրքական կառավարությունը մինչև տարեվերջ պետք է իր պաշտպանությունը ներկայացնի ՄԻԵԴ:

 

lragir.am

Էրդողանը կշրջագայի ծոցում

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի շուրջ ստեղծված ճգնաժամի հարցով այցելություններ իրականացնի Պարսից ծոցի երկրներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Էրդողանը հուլիսի 23-24-ը կլինի Կատարում, Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում:

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հունիսի 7-ին ընդունել է որոշումներ, որով թուրքական կողմն իր զինված ուժերի ներկայացուցիչներին տեղակայելու է Կատարում, ինչպես նաև վերապատրաստելու է այնտեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Թուրքական զինծառայողների տեղակայումը Կատարում կիրականացվի համաձայն երկու երկրի միջև համագործակցության համաձայնագրի, որը ստորագրվել է 2015 թվականին:

Ուշագրավ է, որ Թուրքիայի մեջլիսը նման որոշում է ընդունել այն բանից հետո, ինչ յոթ երկիր (Սաուդյան Արաբիա, Միացյալ Արաբական Էմիրություններ, Եգիպտոս, Բահրեին, Լիբիա, Եմեն, Մալդիվներ) հայտարարեցին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին: Երկրները նման քայլը մեկնաբանել էին նրանով, թե Կատարն աջակցում է ահաբեկչությանն ու ապակայունացնում է իրադրությունն արաբական երկրներում: Հետագայում այդ երկրների թիվն ավելացավ:

Թուրքիայի նախագահ Էրդողանը կոչ էր արել երկխոսության գնալ՝ հայտարարելով, որ պաշտոնական Անկարան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Կատարի հետ: Նա նշել էր, որ այդ երկրի դեմ պատժամիջոցների կիրառումը ճիշտ չէ: