Մալո-Ռուսաստան՝ նոր ինքնահռչակ Երկրի Ուկրաինայում
Երեքշաբթի՝ հուլիսի 18-ին, Ուկրաինայի արևելքում գտվող Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները հայտնել են Մալո-Ռուսաստան ինքնահռչակ երկրի ձևավորման մասին:
Սպուտնիկ լրարտվական գործակալության հաղորդմամբ՝ Դոնեցկում անցկացված հատուկ նիստի ընթացքում Լուգանսկի ղեկավարները և Ուկրայինային 19 շրջանների պատգամավորները հայտարարել են Դոնեցկ մայրաքաղաքով նոր հանրապատության՝ Մալո-Ռուսաստանի ձևավորման մասին:
Դոնեցկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն ասել է.«Ուկրաինան ցույց տվեց, որ հզոր իշխանություն չէ և չի կարող դադարեցնել ներքին պատերազմը»:
«Այդ փակուղուց ազատվելու միակ ելքը նոր իշխանության՝ Մալո-Ռուսաստանի ձևավորումն է և այս անցումային շրջանը տևելու է 3 տարի»․ հավելել է Զախարչենկոն:
Մյուս կողմից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաստել է․ «Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի շրջանները կրկին անցնելու են այդ երկրի կառավարության հսկողության տակ:
2014թ. ապրիլ ամսին Դոնեցկի ու Լուգանսկի շրջաները անկախություն հայտարարեցին: