Հարյուրավոր երեխաներ սեռական բռնության զոհ են դարձել Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցում
https://parstoday.ir/hy/news/world-i67628-Հարյուրավոր_երեխաներ_սեռական_բռնության_զոհ_են_դարձել_Գերմանիայի_Կաթոլիկ_եկեղեցում
Գերմանական մի շաբաթաթերթ ,հղում կատարելով այդ երկրի մի դատապաշտպանի իրականացրած ուսումնասիրության արդյունքներին, տեղեկացրեց Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու երգչախմբի մաս կազմող 547 երեխաների դեմ սեռական բնույթի բռնության գործադրման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 03:05 Asia/Tehran
  • Հարյուրավոր երեխաներ սեռական բռնության զոհ են դարձել Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցում

Գերմանական մի շաբաթաթերթ ,հղում կատարելով այդ երկրի մի դատապաշտպանի իրականացրած ուսումնասիրության արդյունքներին, տեղեկացրեց Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու երգչախմբի մաս կազմող 547 երեխաների դեմ սեռական բնույթի բռնության գործադրման մասին:

«Շթերն» շաբաթաթերթի հաղորդման համաձայն՝ գերմանացի դատապաշտպան Օլռիշ Վեբերն այս մասին ասել է. «Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցուն կից աշխատող մանկապարտեզներում և միջնակարգ դպրոցներում աշակերտության դեմ բռնություններ են գործադրվում»:

Օլռիշ Վեբերը հայտարարել է, որ այդ ոտնձգություների առնչությամբ բացահայտվել են 49 անձանց անուններ:

Եկեղեցուն կից աշխատող դպրոցներ հաճախող երեխաների՝ սեռական բնույթի բռնությունների ենթարկվելու փաստի բացահայտումը վերջին տարիներին շարունակ սկանդալների առջև է կանգնեցրել Կաթոլիկ եկեղեցուն, այնպես, որ Վատիկանը ստիպված եղավ դրան արձագանքել: