Մերկելը կոչ է արել Մոսուլի ազատագրումից հետո հետաքննել մարդու իրավունքների խախտումները
Հուլիս 20, 2017 13:57 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Իրաքի նախագահ Հեյդար ալ Աբադիին հետաքննել մարդու իրավունքների հնարավոր բոլոր խախտումները Մոսուլը Իսլամական պետության զինյալներից ազատագրելու գործողության ընթացքում, գրում է Tert.am-ը։
Մերկելը Ալ Աբադիին նաև շնորհավորել է Մոսուլում տարած կարևորագույն հաղթանակի առթիվ՝ կոչելով դա առաջին քայլն ԻՊ դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտնել էին Մոսուլում մարդկանց իրավունքի խախտման ու հնարավոր ռազմական հանցագործությունների մասին։
Պիտակ