Սինոնիտաբնակ ավանների կառուցումը դատապարտող հաղորդագրություն
https://parstoday.ir/hy/news/world-i67820-Սինոնիտաբնակ_ավանների_կառուցումը_դատապարտող_հաղորդագրություն
Պաղեստինի կառավարությունը դատապարտել է Երուսաղեմի հյուսիսային շրջանում Սիոնիստական Ռեժիմի կողմից 1100 բնակարանների կառուցման որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2017 10:44 Asia/Tehran
  • Սինոնիտաբնակ ավանների կառուցումը դատապարտող հաղորդագրություն

Պաղեստինի կառավարությունը դատապարտել է Երուսաղեմի հյուսիսային շրջանում Սիոնիստական Ռեժիմի կողմից 1100 բնակարանների կառուցման որոշումը:

Հանդես գալով մի հաղորդագրությամբ հինգշաբթի օրը Պաղեստինի կառավարության խոսնակ Յուսեֆ Ալ-Մահմուդը հայտարարել է.«Անցած օրերի ընթացքում Ալ-Աղսա մզկիթի հարցով Սիոնիստական ռեժիմի և Պաղեստինի միջև առակա լարվածությամբ հանդերձ այդ ռեժիմի կողմից նոր բնակարաններ կառուցելու որոշումը ավելի կբորբոքի ստեղծված լարվածությունը»:

Հուլիսի 20-ին Ռամալլահի և Ալ-Աղսա մզկիթի շրջանները միմյանցից բաժանելու նպատակով Սիոնիստական ռեժիմը վավերացրել է 1100 բնակարանների կառուցման նախագիծը»:

Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ը դատապարտել են Պաղեստինի օկուպացված տարածքներում Իսրայելի ավանաշինության գործունեությունը: