Մամուլի տեսություն 21-07-2017
Իրանում կազմակերպվելու է հայկական ֆիլմերի շաբաթ
«Ալիք»
Իրանում կազմակերպվելու է հայկական ֆիլմերի շաբաթ
Իրանում ՀՀ դեսպանության և իրանական «Art and experience» մշակութային կազմակերպության նախաձեռնությամբ, իրանում կազմակերպվելու է հայկական ֆիլմերի շաբաթ: Այդ մասին հրավիրված մամլո ասուլիսի ժամանա տեղեկացրել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Արտաշես Թումանյանը:
Դեսպան Թումանյանը տեղեկացրել է, որ Իրանում հայկական ֆիլմերի շաբաթվա մեկնարկը տրվելու է հուլիսի 23-ին և տևելու է մինչև հուլիսի 29-ը:
Այդ ընթացքում ցուցադրվելու է 10 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարվել է կազմակերպիչ կողմերի միջոցով: Ֆիլմերը ցուցադրվելու են Թեհրանում, մաշհադում և Շիրազում:
Ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ, Իրան ժամանած հայաստանցի երկու կինոգործիչներ վարպետության դասեր կանցացնեն:
«Ղոդս»
Զարիֆ.«Հնարավոր չէ վերսկսել միջուկային բանակցությունները»
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով, նույնիսկ միջուկային բանակցությունները վերսկսելու մասին մտածելը վտանգավոր է , քանզի այդ դեպքում , բոլոր կողմերն առավել մեծ ակնկալիքներով են բանակցության սեղանի շորջ նստելու:
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցչի բնակության վայրում «Նյու Յորքեր»-ի լրագրողին տված հարցազրույցում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բացառել է միջուկային բանակցությունների վերսկսման հավանականությունն, ասելով.«Նման համաձայնության կայացումն ինքնին բարդ էր և հնարավոր չէ այլ համաձայնության հասնել»:
Իրանի ԱԳ նախարարն ի դեպ չի բացառել ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը:
Նախարար Զարիֆի խոսքերով, Իրանը դեմ չէ անհրաժեշտության դեպքում, ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպմանը:
araratnews.am
Թուրքիան չարաշահում է մեր համբերությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նկատմամբ Գերմանիայի արտաքին քաղաքականության փոփոխման մասին:
«Գերմանիան մշտապես փորձել է խուսափել Թուրքիայի հետ դիմակայությունից: Սակայն Թուրքիան արդեն չարաշահում է մեր համբերությունը: Մենք չենք կարող անտեսել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Մենք պատրաստ ենք ապագայում զարգացնելու հարաբերությունները երկրի հետ, դա պետք է լինի երկկողմ»,- ասել է նախարարը:
ԳԴՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Թուրքիայում անվտանգ չէ Գերմանիայի քաղաքացիների համար, և ԱԳՆ-ն ստիպված է խստացնել առաջարկությունները` ուղղված Թուրքիա մեկնող մեր քաղաքացիներին:
tert.am
ԻՊ-ն արդեն չի կարողանա առաջխաղացում գրանցել Իրաքում, բայց «քնած օջախները» մնում են. Իրաքի փոխնախագահ
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներն արդեն չեն կարողանա առաջխաղացում գրանցել կամ տարածքներ գրավել Իրաքում, բայց նրանց «քնած օջախները» մնում են քաղաքներում, այդ թվում Բաղդադում: Այդ մասին հայտարարել է Իրաքի փոխնախագահ Նուրի ալ-Մալիքին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Քնած օջախներ» կան Բաղդադում, ժամանակ առ ժամանակ նրանք գործողություններ են ձեռնարկում և պայթյուններ են կազմակերպում, ինչպես Քերբելում և Քարադա թաղամասում: Ռազմական տեսանկյունից անհանգստանալու կարիք չկա՝ ԻՊ-ը չի կարող առաջխաղացում գրանցել կամ տարածքներ գրավել, նրանք չեն կարողանա մնալ իրենց կողմից գրաված շրջաններում, իսկ անվտանգության տեսանկյունից դեռևս կան քնած օջախներ և «միայնակ գայլեր», որոնց օգնությամբ գործում է ԻՊ-ը»,- հայտարարել է ալ-Մալիքին:
Նրա խոսքերով՝ «ընդհանուր առմամբ երկրում եղել է ավելի քան երեք կամ մինչև հինգ հազար գրոհային»:
«Մենք ոչնչացրել ենք երկու-երեք հազարին, մնացածները՝ կամ քնած օջախներում են, կամ փախել են փախստականների հետ»,- հավելել է ալ-Մալիքին:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին անցած շաբաթ պաշտոնապես հայտարարել է Մոսուլում ԻՊ-ի դեմ հաղթանակի մասին:
7or.am
Այսօր Սոչիում կհանդիպեն Պուտինն ու Ալիևը
Այսօր երեկոյան Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Սակայն, թե ինչ նպատակով են հանդիպելու Պուտինն ու Ալիևը և որն է լինելու բանակցությունների թեման, Պեսկովը չի մանրամասնել:
orer.am
Եվրամիությունը պատարստ Է օգնելու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի կապակցությամբ
Եվրամիությունը պատրաստ Է օգնություն ցույց տալու Հունաստանին Կոս կղզում տեղի ունեցած եկրաշարժի հետեւանքների հաղթահարման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին այս մասին հայտարարել Է հումանիտար օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:
Թուրքիայի Քանդիլիլի երկրաբանական կայանը հուլիսի 21-ի գիշերը գրանցել Է 6,3 մագնիտուդով ցնցումներ, ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով՝ մագնիտուդը կազմել Է 6,7: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Թուրքիայի Բոդրում առողջավայրից 10 կիլոմետր եւ Հունաստանի Կոս կղզուց 16 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում: Ավելի ուշ գրանցվել են 4-ից մինչեւ 4,7 մագնիտուդով առնվազեն յոթ հետցնցումներ:
Հունաստանում վնասվածքներ Է ստացել ավելի քան 120 մարդ, Կոս կղզում զոհվել Է երկու հոգի՝ Թուրքիայի քաղաքացի եւ Շվեդիայի հպատակ: Շատ տներում հայտնվել են ճաքեր եւ ջարդվել են լուսամուտները, որոշ զբոսաշրջիկներ ստիպված են եղել գշերելու լողափին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: