Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Արեւելյան Երուսաղեմում բռնությունը
Հուլիս 23, 2017 11:35 Asia/Tehran
Գերմանիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հորդանան գետի Արեւմտյան ափին բռնությունը եւ Իսրայելին ու պաղեստինցիների կոչ է արել չխզել կապերը:
Այս մասինն ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կոչ ենք անում ներդրում ունենալ լարվածության թուլացման գործում եւ խոսք չտալ նրանց, ովքեր բռնության կոչ են անում կամ համաձայնում են դրա հետ»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ հարկավոր է չխզել երկխոսությունը եւ խնդրին լուծում գտնել, որը, Տաճարի լեռան վրա ստատուս-քվոյի ապահովման պայմաններում, կբավարարի բոլոր կողմերի անվտանգության պահանջներին եւ հաշվի կառնի երեք կրոնների համար սուրբ վայրերի նշանակությունը:
lurer.com/
Պիտակ