Գերմանիայի հետախուզական ծառայություն.«Հարյուրավոր գերմանացիներ ընդգրկված են ԻԼԻՊ-ի շարքերում»
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տեղեկացրել է, որ այդ երկրի 930 քաղաքացիներ ընդգրկված են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում:
Կիրակի օրը հրապարակած հաղորդագրության մեջ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն ընդգծել է.«Գերմանացի այդ քաղաքացիները ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալու համար այցելել են Իրաք ու Սիրիա»:
Գերմանիայի դատական մարմինը հայտարարել է.«Իրաքի անվտանգության աշխատակիցներն անցած շաբաթ ձերբակալել են Թուրքիայի տարածքով Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաք ժամանած Լինդա անունով 16-ամյա մի պարմանուհու և երեք գերմանացի կանանց»:
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության հաղորդման համաձայն՝ ԻԼԻՊ-ին միանալու նպատակով Իրաք և Սիրիա ժամանած գերմանացիների մոտ 20 տոկոսը կանայք և հինգ տոկոսը պատանիներ են:
Ահաբեկչության երևույթը և եվրոպացի պատանիների ահաբեկչական խմբավորումներին միանալը դարձել են լուրջ խնդիրներ եվրոպական պետությունների համար, որոնք ժամանակին պաշտպանել են Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: