Գերմանիայի հետախուզական ծառայություն.«Հարյուրավոր գերմանացիներ ընդգրկված են ԻԼԻՊ-ի շարքերում»
https://parstoday.ir/hy/news/world-i68016-Գերմանիայի_հետախուզական_ծառայություն._Հարյուրավոր_գերմանացիներ_ընդգրկված_են_ԻԼԻՊ_ի_շարքերում
Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տեղեկացրել է, որ այդ երկրի 930 քաղաքացիներ ընդգրկված են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 23, 2017 15:02 Asia/Tehran
  • Գերմանիայի հետախուզական ծառայություն.«Հարյուրավոր գերմանացիներ ընդգրկված են ԻԼԻՊ-ի շարքերում»

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տեղեկացրել է, որ այդ երկրի 930 քաղաքացիներ ընդգրկված են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում:

 

Կիրակի օրը հրապարակած հաղորդագրության մեջ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն ընդգծել է.«Գերմանացի այդ քաղաքացիները ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալու համար այցելել են Իրաք ու Սիրիա»:

Գերմանիայի դատական մարմինը հայտարարել է.«Իրաքի անվտանգության աշխատակիցներն  անցած շաբաթ ձերբակալել են Թուրքիայի տարածքով Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաք ժամանած  Լինդա անունով 16-ամյա մի պարմանուհու և երեք գերմանացի կանանց»:

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության հաղորդման համաձայն՝ ԻԼԻՊ-ին միանալու նպատակով Իրաք և Սիրիա ժամանած   գերմանացիների մոտ 20 տոկոսը կանայք և հինգ տոկոսը պատանիներ են:

Ահաբեկչության երևույթը և եվրոպացի պատանիների ահաբեկչական խմբավորումներին միանալը դարձել են լուրջ խնդիրներ եվրոպական  պետությունների համար, որոնք ժամանակին պաշտպանել են Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկչական խմբավորումներին: