Մամուլի տեսություն 24-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68060-Մամուլի_տեսություն_24_07_2017
Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի առևտրաշրջանառության ծավալները. իրանագետ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 24, 2017 12:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24-07-2017

Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի առևտրաշրջանառության ծավալները. իրանագետ

«Ալիք»

Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի առևտրաշրջանառության ծավալները. իրանագետ

 

Հայ-իրանական սահմանին՝ Սյունիքի մարզում, ազատ տնտեսական գոտու գործարկումը զգալիորեն կմեծացնի հայ-իրանական առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը. լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը: Հաղորդում է «tert.am»-ը:

Անդրադառնալով Մեղրի-Նորդուզ անցակետի համատեղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրին՝ բանախոսը նկատեց փաստաթղթի հիմնական նպատակն է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հեռանկարային ծրագրերը, մասնավորապես Պարսից ծոց և Սև ծով ճանապարհային միջանցքի գործարկմանը, էներգետիկայի, գազի տարանցման հարցերին կյանքի կոչելուն: Նրա խոսքով՛ անցակետը նաև միջազգային ներդրողներ ներգրավվելու նպատակ ունի:

«Օրինագիծը մի քանի անգամ քննարկվել է Իրանի խորհրդարանում և արդեն օրերս հաստատվել: Համաձայնագիրը վերաբերում է և´ տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու ոլորտին, և´ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, և էներգետիկ ռեսուրսների տարանցիկ փոխադրումներին»,- ասաց Արմեն Իսրայելյնաը։

Ըստ նրա՝ որպեսզի մաքսային գործընթացներն արագ կազմակերպվեն, պետք է ձևավորվի համատեղ աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտին առնչվող հարցերով:

Աշոտ Իսրայելյանը նաև նշեց, որ մաքսանենգության վերաբերյալ հայկական և իրականան կողմերը պարտավորվում են տեղեկատվություն փոխանցել, որպեսզի սահմանում եղած խնդիրը միանգամից լուծում ստանան:

 

 

«Ռեսալաթ»

Եմենական ուժերի հրթիռային գրոհն ՝ արաբական նավթազտարանի դեմ

 

Եմենցի ուժայինները հրթիռային հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի «Յանբաը» նահանգում գտնվող նավթազտարանի վրա: Եմենի բանակային հրթիռային զորամիավորը և ժողովրդական խմբերը, «Բորքան- H-2» հեռահար հրթիռ են արձակել  Արաբիայի նավթազատարանի ուղղությամբ : Յանբաըի նավթազտարանը Արաբիայի երկրորդ մեծ նավթազտարանն է: Սաուդցիներն այդ տարածքում երեք նավթային համալիրներ ու նավթազտարաններ ունեն:

 

«Իրան»
Էմիրությունների նախապայմանը ՝ Կատարի հետ բանակցելու համար

 

Արտաքին գործերում Էմիրությունների խորհրդական նախարարը հակազդել է բանակցելու համար Կատարի Էմիրի պահանջին, ասելով.«Դոհան պետք է իր քաղաքականություններում փոփոխություն մտցնի, որպեսզի հնարավոր լինի բանակցել շրջափակող երկրների հետո»: Անվար Ղարղաշն ասել է,որ Կատարի պահանջն այն դեպքում է կատարվելու, երբ Դոհան վերանայելու է իր քաղաքականությունը: Ղարղաշը հուսով էր, որ Կատարի էմիրի պատգամը կրելու էր բարեկամական բնույթ, սակայն նրանց կրկնվող դիրքորոշման հետևանքով իրավիճակն ավելի է բարդանում: «Մենք էլ կողմ ենք բանակցությանը, սակայն դրա նախապայմանը ՝ փոփոխությունն է ».ասել է  Ղարղաշը:

 

«Շարղ»

Գերմանիայի նախագահը քննադատել է Էրդողանին

 

Գերմանիայի ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում, այդ երկրի նախագահ ՝ Շտայն Մայերը իր թուրք պաշտոնակցին մեղադրել է իր կուսակիցներին ու գործընկերներին ձերբակալելու և կալանավորելու մեջ: Գերմանիայի նախագահը հավաստել է.«Մենզ համար դա ընդունելի չէ»: Գերմանիայի ԱԳ նախարար ՝ Զիգմար Գաբրիելը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում մտքերի փոխանակում է կատարվել երկու երկրի միջև առաջացած լարվածության շուրջ:

 

 

 

 

1in.am

Թուրքիան Ռուսաստանից չի գնել С-400 համակարգեր. Պենտագոն

 

Եթե Թուրքիան Ռուսաստանից գնի С-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր, այդ փաստը կանհանգստացնի Վաշինգտոնին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ շտաբերի հրամանատարների միացյալ կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Ժոզեֆ Դանֆորդը:

Չնայած այն բանին, որ ԶԼՄ-ները հայտնել էին նշյալ գործարքի կատարման մասին, սակայն, գեներալի խոսքով, իրենք նման փաստերի չեն տիրապետում. «Տեղեկատվությունը չի հաստատվել. Անկարան Մոսկվայից չի գնել С-400-ներ»:

Դանֆորդն այնուհետև հավելել է. «Եթե նման բան տեղի ունենա, մենք անհանգիստ կլինենք այդ փաստով: Բայց գործարքը տեղի չի ունեցել»:

Նշենք, որ Մոսկվան С-400-ների մատակարարման պայմանագիր է կնքել դեռևս միայն Չինաստանի հետ, սակայն այդ հարցով բանակցում է Թուրքիայի և Հնդկաստանի հետ:

 

 

news.am

NYT. Սկարամուչին սխալ է մեկնաբանել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Թրամփի դիրքորոշումը

 

Սպիտակ տան հաղորդակցության գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուչին կիրակի խոստովանել է, որ սխալ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն օրինագծի վերաբերյալ, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին գրում է New York Times-ը:

Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Սկարամուչին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը շուտով որոշում կկայացնի նշված փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, եթե այն արժանանա Կոնգրեսի երկու պալատների հավանությանը: Նա նաեւ հիշեցրել է, որ միայն վերջերս է Սպիտակ տանը պաշտոն ստանձնել:

Միաժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ABC-ի եթերում հայտարարել է, որ Թրամփը սատարում է այդ օրինագիծը: Նրա խոսքով՝ «օրինագծի նախնական տարբերակի տեքստը վատ է գրված եղել», բայց վարչակազմին հաջողվել է «անհրաժեշտ փոփոխություններ կատարել»:

Դրանից հետո New York Times-ի լրագրողները Սկարամուչիին խնդրել են պարզաբանել, թե այս երկու հայտարարություններից (իր եւ Սանդերսի) որն է ավելի շատ համապատասխանում իրականությանը: Ի պատասխան՝ նա բջջային հաղորդագրություն է ուղարկել. «Իմ սխալն է: Հետեւեք նրան, ինչ ասում է Սառան: Ինձ համար տեղեկությունը նոր է»: