Մամուլի տեսություն 25-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68116-Մամուլի_տեսություն_25_07_2017
ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 25, 2017 08:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  25-07-2017

ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

«Շարղ»
Թրամփի հատուկ ներկայացուցիչը մեկնել է  Իսրայել

 

Միջին Արևելքում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ ՝ Ջեյսոն Գրինբլաթը կիրակի երեկոյան Վաշինգտոնից Իսրայել է մեկնել ՝ տարածաշրջանում լարվածությունների կանխմանն ուղղված ջանքերին աջակցելու նպատակով: Ի դեպ, Իսրայելի ռեժիմի ԱԳ նախկին նախարարը նշել է, որ իրեն սարսափեցնում է իսլամական աշխարհի հետ Իսրայելի առճակատման միտքը: Ցիպի Լիվնին ասել է, որ Ալ-Աղսա մզկիթում անվտանգության միջոցառումների շուրջ տարաձայնությունները մեծանում են և ռեժիմը պետք է դադարեցնի այդ քայլը: Հորդանանի մայրաքաղաքում Իսրայելի դեսպանատան մոտ հրաձգության հետևանքով, զոհվել է երկու մարդ: Հորդանանի ոստիկանությունը հայտարարել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել կահույք արտադրող ընկերության երկու պաշտոնյաների Իսրայելի  դեսպանատան շենք մուտք գործելուց հետո:

 

«Ղոդս»

Թեհրանում Իրաքի դեսպան.«Քուրդստանի հարցերը կարգավորելու համար, Բարզանին պետք է Բաղդադ այցելի, ոչ թե Եվրոպա»

 

Նշելով, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարն օգնել է Իրաքի ազգային միասնությանը, Իրանում Իրաքի դեսպան ՝ Ռաջեհ Մուսավին ասել է.«Մենք շարունակելու ենք միասնական ջանքերը: Սիրիան, Լիբանանը և Իրաքը Դիմադրության առանցքի ճակատներն են , որոնց ամրապնդման շնորհիվ, կարելի է հուսահատեցնել թշնամիներին»:

Իրաքը գտնվում է աշխահագրական նշանակությամբ տարածքում: Բերքառատ գյուղատնտեսական հողերի, էներգետիկայի ու հանքային հարուստ պաշարների շնորհիվ, Իրաքը հայտնվել է գաղութարարների ուշադրության կենտրոնում: 2003 թվականին Իրաքի վրա ԱՄՆ-ի և Բրիտանիայի համատեղ հարձակումը և Մոսուլի վրա ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հարձակումներն իրականացվել են հենց երկրի պաշարներին տիրանալու նպատակով:

Թեհրանում Իրաքի դեսպանն անդրադարձել է իր երկրի հարուստ մշակույթին ու քաղաքակրթությանը: «Մոսուլի ազատագրումը ժողովրդական ուժերի օպերացիայի արդյունքն էր: Դա հերոսություն ու ստորատեգիական նշանակությամբ մեծ քայլ էր».ասել է  Իրաքի դեսպանը: Դեսպան Մուսավին բարձր է գնահատել իր երկրին Իրանի կառավարության ու ժողովրդի կողմից ցուցաբերված աջակցությունը:

 

 

«Ալիք»

ՀՀ նախագահը մասնակցելու է ԻԻՀ նախագահի երդմնակալության արարողությանը

 

ՀՀ նախագահ ՝ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ԻԻՀ նախագահ ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

Սերժ Սարգսյանը Թեհրան է ժամանելու ՝ մասնակցելու օգոստոսի 5-ին նախատեսված Իրանի նախագահ՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:

ԻՌՆԱ-ն նշում է, որ նախագահ Ռոհանիի պաշտոնավարության առաջին շրջանում, հարևան երկու երկրների հարաբերություններում զգալի առաջընթաց  է արձանագրվել:

Գործակալությունը կարևորել է Իրանի նախագահի պաշտոնական վերջին այցը Հայաստան, որի ընթացքում երկու երկրները ստորագրել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված մի քանի համաձայնագրեր:

 

 

 

1in.am

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կատարին և արաբական երկրներին կոչ է արել ճգնաժամը կարգավորել փոխզիջման ճանապարհով

 

ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիու Գուտերիշը Կատարին, Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ), Բահրեյնին և Եգիպտոսին հայտնել է, որ անհրաժեշտ է սկսել բանակցություններ և գտնել Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամից դուրս գալու փոխադարձ ընդունելի ուղիներ: Այս մասին լրագրողներին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը՝ մեկնաբանելով Կատարի Էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Սանիի՝ երկխոսություն սկսելու առաջարկությունը:

 

Նրա խոսքով՝ միջազգային հանրակցության վարչական ղեկավարը բարձր է գնահատում Քուվեյթի միջնորդական ջանքերը տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման գործում և հույս ունի, որ դրանք կշարունակվեն՝ նկատի ունենալով կողմերից ստացված «դրական ազդանշանները»:

Հիշեցնենք. Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով ահաբեկչության աջակցության և իրենց ներքին գործերին միջամտության մեջ, դրան հետևել են տնտեսական պատժամիջոցները և տրանսպորտային շրջափակումը:

 

lragir.am

Վոքերը հավաստել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարումների հնարավորությունը

 

Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինային ամերիկյան զենք ուղարկելու հնարավորությունը: Հուլիսի 25-ին դա հավաստել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Քուրտ Վոքերը BBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Պաշտպանողական զենքն Ուկրաինային թույլ կտա պաշտպանել իրեն»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Վոքերը չի պնդել, թե Վաշինգտոնը կդիմի այդ քայլին: «Դա հետագա քննարկման եւ որոշման ընդունման հարց է»,- ընդգծել է նա՝ պատասխանելով իր՝ Ուկրաինա կատարած ուղեւորության եւ Կիեւի վերահսկման ենթակա Դոնբասի տարածքներ այցելության արդյունքների վերաբերյալ հարցերին: Վոքերը նաեւ կարծում է, որ Դոնբասում խաղաղության ապահովումը կպահանջի Ռուսաստանի հետ նոր ռազմավարական երկխոսություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

news.am

Հնդկաստանի նորընտիր նախագահը պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը

 

Հնդկաստանի նորընտիր նախագահ Ռամ Հաթհ Քովինդը երդում է տվել եւ պաշտոնապես ստանձնել պաշտոնը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երդմնակալության արարողությունը կայացել է խորհրդարանի կենտրոնական նախասրահում, ուր Քովինդն արդեն նախկին նախագահ Փրանամ Կումար Մուքերջիի հետ ժամանել է նախագահական նստավայրից:

Արարողությունը նախագահել է Գերագույն դատարանի նախագահ Ջանդիշ Սինգհ Կեհարը: Երդմնակալության արարողությունից հետո Քովինդը դիմել է ներկաներին՝ երկրի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներին ու բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ օտարերկրյա դիվանագետներին: