Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
Հուլիս 26, 2017 08:11 Asia/Tehran
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Հաղորդում է «Արմենպրես»-ը:
Քերնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում դատական գործ են հարուցել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ, իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն բանտարկվել է առանց հիմնավոր պատճառի:
Ավստրիայի վարչապետն ընդգծել է, որ Եվրամիությունը տնտեսական առումով կախվածություն չունի Թուրքիայից, այլ հակառակը՝ Թուրքիան է կախված ԵՄ-ից:
lratvakan.am/
Պիտակ